Գուրգեն Ստամբոլցյան
Jump to navigation
Jump to search
Գուրգեն Ստամբոլցյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1917 |
Ծննդավայր | Զաքաթալա |
Վախճանվել է | 1982 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան (1938) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Գուրգեն Ստամբոլցյան Վիքիդարանում |
Գուրգեն Արտաշեսի Ստամբոլցյան (հունվարի 17, 1917, Զաքաթալա - 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980 թվականից: ԽՄԿԿ անդամ 1963 թվականից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրգեն Ստամբոլցյանը ծնվել է 1917 թվականի հունվարի 17-ին, Զաքաթալա քաղաքում: 1938 թվականին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը: 1938-1939 թվականներին աշխատել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսերենի և գերմաներենի ուսուցիչ: 1955 թվականից աշխատում է Երևանի թիվ 50 միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ[1]:
Մահացել է 1982 թվականին: Թաղված է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[2]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ճանապարհորդություն շաքարի հետ», Երևան, Հայպետհրատ, 1961, 64 էջ[3]:
- «Մանուշակները», Երևան, «Հայաստան», 1971, 32 էջ[4]:
- «Անթեղված կրակներ», Երևան, «Սովետական գրող, 1977, 64 էջ:
- «Լսեք, անտառը հեքիաթ է պատմում», Երևան, «Սովետական գրող», 1980, 24 էջ[5]:
- «Ծանրաշարժների վերջին օրը», Երևան: Սովետական գրող, 1981, 175 էջ[6]:
- Խարույկ ձյան վրա: [Բանաստեղծություններ]: Ստամբոլցյան, Գուրգեն Արտաշեսի, Մկրտչյան, Մ. Ա., Երևան: Սովետական գրող, 1983:
Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոնի-Ավագ Ժոզեֆ, Քարանձավային առյուծը, Երևան, «Հայաստան», 1965, 204 էջ:
- Ռոնի-Ավագ Ժոզեֆ, Վամիրեխ, Երևան, «Հայաստան», 1971, 120 էջ:
- Աբրամով Ֆ., Երկու ձմեռ և երեք ամառ, Երևան, «Սովետական գրող», 1978, 368 էջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 424-425:
- ↑ «The memorial of Stamboltsyan Gurgen (Գուրգեն Ստամբոլցյան ) buried at Yerevan's Nubarashen cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-18
- ↑ Ստամբոլցյան Գուրգեն Արտաշեսի, Գասպարյան Անուշավան Վարդանի (1961)։ Դանիելյան Հ, ed.։ Ճանապարհորդություն շաքարի հետ: Պատմվածքներ։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Ստամբոլցյան Գուրգեն Արտաշեսի, Գյուլամիրյան Խաչատուր Հովհաննեսի (1971)։ Դանիելյան Հ Հ, ed.։ Մանուշակները։ Երևան: Հայաստան
- ↑ Ստամբոլցյան Գուրգեն Արտաշեսի, Բաբայան Ռաֆայել Սուրենի (1980)։ Գրիգորյան Շ Ա, ed.։ Լսեք, անտառը հեքիաթ է պատմում։ Երևան: Սովետական գրող
- ↑ Գնեդինա Տատյանա Եվգենևնա (1981)։ Դանիելյան Հ Հ, ed.։ Ծանրաշարժների վերջին օրը։ Երևան: Սովետական գրող