Գուրգեն Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրգեն Կարապետյան
Գուրգեն Կարապետյան.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Գուրգեն Կարապետյան
Ծնվել է 1921 մարտի 2
Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, ՌԽՖՍՀ
Մահացել է դեկտեմբերի 1, 1986(1986-12-01) (տարիքը 65)
Մասնագիտություն դիրիժոր
Շրջանավարտ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Գուրգեն Կարապետի Կարապետյան (1921, մարտի 2, Կիսլովոդսկ - 1986, դեկտեմբերի 1, Դնեպրոպետրովսկ), հայ դիրիժոր, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ (1958

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Կարապետյանը ծնվել է Կիսլովոդսկում։ 1942 թվականին տեղափոխվել է Երևան։ 1945 թվականից եղել է Երևանի Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի դիրիժորը։ 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ղեկավար՝ Կոստանտին Սարաջև)։ 1952-1955 թթ. եղել է Կույբիշևի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ 1955 թվականից հանդիսացել է Վորոնեժի, 1965 թվականից՝ Օրջոնիկիձեի, 1967 թվականից՝ Դնեպրոպետրովսկի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը։ Ակտիվորեն պրոպագանդել է ուկրաինական երաժշտությունը, որի համար 1976 թվականին արժանացել է Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1958 թվականին՝ ԽՍՀՄ վաստակավոր արտիստի կոչմանը[1]:

Ղեկավարած ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երջանիկ օր»
  • «Քաջ Նազար»
  • «Մեծ հարսանիք»
  • «Ազատաշունչ հողմը»
  • «Կրկեսի իշխանուհին»
  • «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
  • «Կապույտ Դանուբի ափին»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական արտիստ, 1976
  • ԽՍՀՄ վաստակավոր արտիստ 1958

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]