Գուրգեն Խաչատրյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Խաչատրյան
Դիմանկար
Ծնվել էՆոյեմբերի 23, 1983
ՔաղաքացիությունՀայաստան
Զբաղեցրած պաշտոններ«Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ

Գուրգեն Գագիկի Խաչատրյան (նոյեմբերի 23, 1983), հայ գործարար, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր[1], «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն և գործարար ոլորտ

Իրավագիտության մասնագիտացմամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը և ՀՀ Պետական կառավարման ակադեմիան։ Հանդիսանում է Հարվարդի համալսարանի բիզնեսի կառավարման դպրոցի շրջանավարտ[3]։ 2006 թվականից իրականացնում է «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարումն ու ստեղծման օրվանից համակարգել է «Յուքոմ» հեռահաղորդակցության օպերատորի, «Երևան մոլ» առևատրաժամանցային կենտրոնի[4] աշխատանքները, իսկ 2019-ին հայտարարել է Երևանում «Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի» կառուցման մասին[5]։

Սոցիալական պատասխանատվություն

Գուրգեն Խաչատրյանի ղեկավարած ընկերությունը աջակցում է կրթության[6], ստարտ-ափների[7], ստեղծարար արվեստի[8], դասական երաժշտության[9] և համաշխարհային գիտական գրականության հայերեն թարգմանության նախագծերին, ինչպես օրինակ՝ Յուվալ Նոյ Հարարի եռագրությունը հայերեն[10]։ Ի հավելումն, Գուրգեն Խաչատրյանի ընտանիքը խոշոր նվիրատու է Հայաստանի Հանրապետության պաշտպանական գծի անվտանգության համակարգերով ապահովման ծրագրերին[11]։

Ընտանիքը

Գուրգեն Խաչատրյանը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է[12]։

«Յուքոմ» ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Խաչատրյանի կողմից կառավարվող «Յուքոմ» (Ucom) ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին որպես ինտերնետ պրովայդեռ, ապա թվային հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ[13]։ 2015 թվականին Յուքոմը ձեռք է բերում Օրանժ ընկերության 100% բաժնետոմսերը` այդպիսով դառնալով նաև շարժական կապի ծառայություններ մատուցող օպերատոր[14]։

2020 թվականի ապրիլին «Յուքոմի» գործադիր տնօրեն Հայկ Եսայանը և 576 աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացնում, որին հաջորդում է գործադիր տնօրենի կողմից «Յուքոմի» գնման առաջարկը[15]։ Գուրգեն Խաչատրյանը առաջարկը մերժում է՝ հայտարարելով, որ «Ucom­»-ը չի վաճառվում ու իր արժանապատվությունը սակարկության չի դրվում»[16]։ «Յուքոմի» նոր տնօրեն է նշանակվում Արա Սերգեյի Խաչատրյանը, ով «Գալաքսի» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենն էր[17]։ Հայկ Եսայանը հիմնում է նոր ընկերություն՝ «ԹԻՄ» ՍՊԸ-ն[18]։ 2022թ. Մարտ ամսին տնօրենների խորհրդի հայտարարությամբ «Յուքոմի» նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը[19]։

«Յուքոմ» ընկերությունը ՍՊԸ-ից վերափոխվել է ՓԲԸ-ի 27.11.2019թ.-ի որոշմամբ[20]։ Ընկերությունը մեծամասնական բաժնետերերը Խաչատրյաններն են, և ընկերության 89% բաժնեմասը գրավադրված է[21]։ «Յուքոմը» հանրությանը հասանելի պարտատոմսեր է թողարկում 2019թ.-ից[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Գալաքսի» ընկերությունների խումբը հրապարակել է 2019թ. հարկային և վարկային ցուցանիշները». armenpress.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  2. ««Մենք հավատում էինք, որ մեր ստեղծածը կխոսի մեր մասին». Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  3. «ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ». GalaxyGroup. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  4. «Գուրգեն Խաչատրյան. Երազում ենք Հայաստանը տեսնել նորարարությունների քարտեզում». Banks.am (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  5. «Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  6. Limited, Clover CG. ««Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն ազդարարում են համատեղ ծրագրերի մեկնարկը». b24.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  7. ««Գալաքսի» ընկերությունների խումբը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կաջակցեն ինովացիոն նախագծերին». PanARMENIAN.Net. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  8. «Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Ucom-ի և «Creative Armenia»-ի ստեղծարար երիտասարդների միջոցառմանը». www.ucom.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  9. Technologies, Peyotto. ««Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը». factor.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  10. «Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն. Newmag-ի և «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  11. Գագիկ Խաչատրյանի որդիների աջակցությամբ առաջնագծի տեսադիտարկման համակարգը համալրվել է կարևոր տեխնիկական միջոցներով. Հարցազրույց https://www.aysor.am/am/news/2017/05/19/%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80/1263511
  12. «Կարմիր թել» Գուրգեն Խաչատրյանի հետ https://www.youtube.com/watch?v=pkZJNOlvitU
  13. «Ucom պարտատոմսեր». www.ucom.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  14. ««Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ընկերությանը. ՀԾԿՀ-ի որոշում». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  15. «Հայկ և Ալեքսանդր Եսայանները պատրաստ են գնել Ucom-ի` իրենց չպատկանող բաժնեմասը». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  16. «Գուրգեն Խաչատրյան. «Ucom­-ը չի վաճառվում ու մեր արժանապատվությունը սակարկության չի դրվում»». iTel.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 25 (օգնություն)
  17. «Ucom-ի նոր տնօրենը Արա Խաչատրյանն է. ընկերության Տնօրենների խորհրդի հայտարարությունը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  18. «Եսայան եղբայրների ընկերությունը TEAM․Telecom Armenia բրենդով հանդես կգա». PanARMENIAN.Net. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  19. «Ucom-ը հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին. Արա Խաչատրյանին կփոխարինի Ռալֆ Յիրիկյանը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.
  20. ««Յուքոմ» ՍՊԸ-ն հունվարից «Յուքոմ» ՓԲԸ կլինի». www.ucom.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  21. ««Յուքոմը» գրավադրել է 89 տոկոս բաժնեմասը․ Սամվել Կարապետյանի բանկն ու մերձավորը՝ ընկերության բաժնետեր». www.civilnet.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.(չաշխատող հղում)
  22. «Ucom-ը ճիշտ ժամանակին կվճարի դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնները». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.