Գալաքսի ընկերությունների խումբ
«Գալաքսի» ընկերությունների խումբ | |
---|---|
Ընկերության տեսակ | Հոլդինգային ընկերություն |
Հիմնադրված է | 1999 թվականին |
Հիմնադիր | Գուրգեն Խաչատրյան Արտյոմ Խաչատրյան Արամ Խաչատրյան |
Վայր | Հայաստան, Վրաստան, Բելառուս |
Երկիր | ![]() |
Կայք | galaxygroup.am |
«Գալաքսի» ընկերությունների խումբը (Անգլերեն։ Galaxy Group of Companies; Ռուսերեն։ Группа компаний «Галакси») հայկական հոլդինգային ընկերություն է[1], որը գործունեություն է ծավալում Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում[2]։
Այն կառավարում է 15 ընկերություններ, այդ թվում՝ «Յուքոմ» հեռահաղորդակցության օպերատորը, «Երևան մոլ» առևտրաժամանցային կենտրոնը[3], «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք զարդերի և ժամացույցի խանութը[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999 թ.-ին՝ Գուրգեն Խաչատրյանի և նրա եղբայրների կողմից[5]։ Նախնական փուլում սկսել են առևտրի կետից, ապա ընդարձակել գործունեությունը[6]։ Ընկերությունների կազմում խոշորներից «Մեգաֆուդը» սկսել է գործել 1999-ին[7], «Յուքոմը»` 2009-ին[8], «Թայմը»`2012-ին[9], ընկերությունների խումբը գնել և «Յուքոմ»-ին է միավորել Ֆրանսիական «Օրանժ» տելեկոմը 2015թ.-ին[10]։
«Գալաքսին» վրացական շուկա մտել է 2012-ին ի դեմս «Խրոնոգրաֆ», ապա «Թայմ» բրենդներին[11], իսկ 2017-ին մուտք է գործել բելառուսական շուկա իր «Թայմ» և «Պանդորա» բրենդներով[12]։ 2019-ին և 2020-ին ազդարարել են «Քորթյարդ բայ Մարիոթ»[13], Ֆրանսիական «Փոլ»-ի մուտքը Հայաստան[14]։
Տնտեսական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքներով և ծառայություններով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում[15]։ Ըստ 2018թ. հաշվետվության, հոլդինգն ունեցել է 3000 աշխատակիցներ[16]։ 2019թ. աշխատակիցների թիվը կազմել է 2864[17]` շարունակելով պահել ընկերությունը Հայաստանի խոշոր գործատուների ցանկում[18]։
2020 թվականի դրությամբ՝ «Գալաքսի» ընկերություների խումբը տարեկան մոտ 31 միլիոն ԱՄՆ դոլար հարկային փոխանցումներ է կատարել Հայաստանի պետբյուջե[19], ինչը 2018թ-ի նույն ցուցիչի համեմատությամբ աճել է շուրջ 4 միլիոն դոլարով[20]։
2019-ին «Գալաքսի»-ն հայտարարել է Երևանում Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ կառուցելու մասին[21], որը նախատեսված է 6000 աշխատակիցների համար[22]։
Սոցիալական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գալաքսի» ընկերությունների խումբը սոցիալական պատասխանատվության ծրագրեր է իրականացնում կրթության[23], գործարար ոլորտի զարգացման[24], արվեստի[25] ու մշակույթի[26], գրականության[27] ոլորտներում, ինչպես նաև իրականացնում սոցիալական աջակցության ծրագրեր՝ տարեցների[28], երեխաների[29] ու զինծառայողների[30] հիմնադրամին[31] ուղղված։
«Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրները Հայաստանի բանակի խոշոր նվիրատուներից[32] են և աջակցում են պաշտպանական գծի անվտանգության համակարգերով[33]։ Հիմնադիրներից Գուրգեն Խաչատրյանի տեսլականը Հայաստանը ինովացիաներ իրականացնող երկրների քարտեզին տեսնելն է[34]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Գալաքսի» ընկերությունների խումբը ամփոփել է 2018-ը թվերով»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսի» ընկերությունների խումբը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կաջակցեն ինովացիոն նախագծերին»։ shabat.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ «Երևան Մոլը շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելով հանրային առողջության ցուցումները | 24news»։ www.24news.am (հայերեն)։ Վերցված է 2021-03-29
- ↑ «Բիզնես պորտֆել»։ GalaxyGroup։ Վերցված է 2021-03-29
- ↑ «Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Մենք հավատում էինք, որ մեր ստեղծածը կխոսի մեր մասին». Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2021-03-29
- ↑ «Սկսվել է ամանորյա տոնական եռուզեռը. Հրուշակեղենի ընտրության հարցում կարող է օգնել «Մեգաֆուդ»-ը | new.1in.am» (hy-AM)։ Վերցված է 2021-03-29(չաշխատող հղում)
- ↑ «Ucom֊ի մասին - Ucom.am»։ www.ucom.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ «TI'ME-ը 6 տարեկան է. 6 փաստ հաջողության պատմության մասին»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2021-03-29
- ↑ Technologies Peyotto։ «ՀԾԿՀ-ն համաձայն է. Ucom-ը կգնի Orange Armenia-ի 100% բաժնետոմսերը»։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին»։ B4B | Ամեն ինչ՝ բիզնեսի և տնտեսության մասին (անգլերեն)։ Վերցված է 2021-03-29
- ↑ «TI’ME-ը եւ Chronograph-ը ներկայացրել են Հայաստանը Baselworld ցուցահանդեսում»։ Banks.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Քորթյարդ բայ Մարիոթ» համալիր Երեւանում. Գալաքսի ընկերության եւ Մարիոթի համաձայնությունը» (hy-AM)։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը. Ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը գալիս է Հայաստան»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսի»-ում մենք առաջնորդվում ենք ճգնաժամի արձագանքման մարդակենտրոն մոտեցմամբ. Արամ Խաչատրյան»։ arka.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ LLC Helix Consulting։ ««Գալաքսի» ընկերությունների խումբը 2018-ը ամփոփել է դրական ցուցանիշով՝ ՀՀ պետբյուջե վճարելով ավելի քան 13 միլիարդ դրամ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2021-03-29
- ↑ 42523025։ «Galaxy Group of Companies- 2020 Impact Report ARM»։ Issuu (անգլերեն)։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսի» ընկերությունների խումբը 2018-ին ավելի քան 13 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսի» ընկերությունների խմբի՝ 2019-ի հարկային և վարկային ցուցանիշները»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսի»-ն հրապարակել է 2019թ. հարկային եւ վարկային ցուցանիշները»։ Banks.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսի»-ն ազդարարել է Ինովացիայի եւ տեխնոլոգիաների պարկի ստեղծումը»։ Banks.am (ամհարերեն)։ Վերցված է 2021-03-29
- ↑ «Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2021-03-29
- ↑ Limited Clover CG։ ««Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն ազդարարում են համատեղ ծրագրերի մեկնարկը»։ b24.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսի»-ն եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կաջակցեն ինովացիոն նախագծերին»։ iTel.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ «Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Ucom-ի և «Creative Armenia»-ի ստեղծարար երիտասարդների միջոցառմանը»։ www.ucom.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ Technologies Peyotto։ ««Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը»։ factor.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ «Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն. Newmag-ի և «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսի» ընկերությունների խմբի Ամանորյա սոցիալական արշավն ուղղված է միայնակ տարեցներին»։ news.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ «ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան «Գալաքսի» խմբից»։ Banks.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ «https://www.1000plus.am/hy/one-time?page=4»։ www.1000plus.am։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսիի» աշխատակիցներն ու ընկերությունները միավորվում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին աջակցելու համար»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-03-29
- ↑ «Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին»։ Վերցված է 2021-03-29
- ↑ ««Գալաքսիի» աշխատակիցներն ու ընկերությունները միավորվում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին աջակցելու համար»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-03-29
- ↑ «Գուրգեն Խաչատրյան. Երազում ենք Հայաստանը տեսնել նորարարությունների քարտեզում»։ Banks.am։ Վերցված է 2021-03-29