Գունդարս Աբոլինշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծննդյան թիվ՝հունվարի 7, 1960(1960-01-07) (64 տարեկան)
Ծննդավայր՝Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Լատվիա
Մասնագիտություն՝դերասան
Պարգևներ՝
Երեք աստղերի շքանշան
IMDb։ID 1616309

Գունդարս Աբոլինշ (լատիշ․՝ Gundars Āboliņš, հունվարի 7, 1960(1960-01-07), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական և լատվիական թատրոնի և կինոյի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի հունվարի 7-ին Ռիգայում, դերասաններ Տալիվալդիս Աբոլինշի և Վերա Սինգաևսկայայի ընտանիքում։ Եղբայրը երաժիշտ Մարիս Աբոլինիշն է։

Ավարտել է Ռիգայի 6-րդ միջնակարգ դպրոցը (1978), Կինոդերասանի ազգային ստուդիան (1976—1978), դերասանի ազգային ստուդիան (1976—1978), Յոզեֆ Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիայի թատերական ֆակուլտետը թատրոնի դրամատիկ դերասանի մասնագիտությամբ և կինոյում (1982) և էկոնոմիկայի և կառավարման ֆակուլտետը լատվիական պետական համալսարանում (սոցիոլոգիայի մագիստրոս, 2002):

Աշխատել է երիտասարդական թատրոնում ( 1982—1988) և Դայլեսի թատրոնում, Ռիգայի նոր թատրոնի դերասան։

Ունի իմպրովիզացիոն տաղանդ, պլաստիկա և տեմպերամենտ ունեցող դերասան է։ Մասնակցել է երաժշտական և երգիծական բեմականացումների, էստրադային համերգների։ Երաժշտա-դրամատիկական սիրված մի ծրագրում, որ պատրաստվել է Ստենդերի բանաստեղծությունների և Իգենբերգի երաժշտության հիման վրա, կատարումներով հանդես է եկել Աբոլինշների ողջ ընտանիքը (ծնողները և երկու որդիները)։

Սոնիի դերի համար ելույթ է ունեցել Ալվիս Հերմանիսի նույնանուն միջոցառումում Տատյանա Տոլստոյի խոսքերով արժանացել է մրցանակի «տարվա լավագույն դերասան» անվանակարգում։ Այդ դերը դերասանին բերել է մրցանակներ Լեհաստանի և Խորվաթիայի մրցույթներում։

Կինոյում նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայում։ Առաջին դերը կատարել է, երբ դեռ պատանի էր։ Դա ծովագնացային ուսումնարանի սովորողի դերն էր ռեժիսոր Իմանտ Կրեբերգսի «Առագաստներ» ֆիլմում։ Ռեժիսոր Յանիս Ստրեյչի «Սպիտակ գիշերվա գույն ունեցող լիմուզինը» ֆիլմում դերակատարմամբ հանդես է եկել հոր հետ միասին։

Սկսած 1986 թվականից եղել է Լատվիայի թատերական աշխատողների միության անդամ։

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 — «Գազազած որդ» Գունարա Պրիեդե — Զեմդիմդիս
  • 1985 — «Միևնույն է նա կվերադառնա» Ալեքսանդրա Խմելիկա — Մարտինշ Բուլդուրս
  • 1985 — «Դերձակների օրերը Սիլմաչներում» Ռուդոլֆ Բլաումանիսա — Իոսկա
  • 1988 — «Լարսոններ ևԿլարսոններ» Յանա Էկհոլմա — Լաբան

Դայլես թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգայի նոր թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]