Գութանի տոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գութանի տոն

Տեսակազգային տոն
Տոնվում է Իսպանիա
Ի հիշատակհողի բերրիություն
Մարագատեայի բնակիչները, 1878 թվական
Մարագատեայի բնակիչները, 1878 թվական

Գութանի տոն (իսպ.՝ la fiesta del arado), իսպանական ամանորյա տոնակատարություն, որն անցկացվում է Մարագատերիայի տարածքում (Լեոն նահանգի հյուսիս-արևմտյան լեռնային մասը)։ Դրա հիմքում նշանավորվում է ագրարային-կախարդական ծեսերի ազդեցությանը։ Հովիվները գլխավոր դեր էին խաղում տոնակատարությունների ժամանակ, իսկ քրիստոնեական տարրերի ազդեցությունը նվազագույն էր։ Վաղ գարնանային գյուղատնտեսական գործունեությունը խորհրդանշող նմանատիպ ծեսերը տարածված են ոչ միայն Պիրենեյներում, այլև Հին աշխարհի այլ մասերում (Արևելյան Եվրոպա, Բալկաններ, Գերմանիա) և ազգագրության մեջ հայտնի են որպես «ծիսական հերկ»։

Տոնակատարությունների ավանդույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պահպանված նկարագրության՝ Նոր տարվա օրը Մարագատեայի գյուղի բոլոր հովիվները հավաքվում էին հրապարակում։ Նրանք հագնում էին ոչխարի քուրք՝ վրան զանգակների շղթաներ կախված, ինչես կախում են անասունների վզից։ Հրապարակում նրանք բարձրանում էին ոտնափայտերի վրա[1], որի հետևանքով նրանք հսակների տեսք էին ստանում։ Նրանք միավորվում էին «զույգերով» և, բռնելով գութանի բռնակները, որը քաշում էին գործողության մյուս մասնակիցները՝ զուգված կանայք (xiepas՝ ստուգաբանությունը անհասկանալի է), ակոսում էին ձյունը և երգում էին ծույլ կանանց մասին երգը, ինչպես նաև ապագա բերքի հույսի մասին․ «Երկիրը ծածկված ձյունը առատ բերքի երաշխիք կլինի, իսկ անասունը լավ սերունդ կտա»[2]։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ «Գութանի տոնը» սկսվում է Ամանորի նախօրեին։ Առաջնորդները (zamarracos, սամարակոս՝ նունպես անորոշ հասկացություն է) հագնում էին ոչխարի քուրքեր և սարսափազդու դիմակներ՝ երգելով շրջով ու նվերներ հավաքելով։ Սովորաբար երթը ներառում էր վեց գյուղացի և մեկ «տիկին»․ նրա դերը ստանձնում էր 10-12 տարեկան մի տղա, որը կրում էր կնոջ դեմքով դիմակ։ «Նրանց ձեռքերում կեռիկներով փայտեր են, որոնով վախեցնում էին կանանց, ձևացնելով՝ իբր նրանց, ինչպես ոչխարներին, ցանկանում են ոտքից կառթով բռնել»։ Հունվարի 1-ին ծեսը դեռ շարունակվում էր․ առաջնորդները հավաքվում էին եկեղեցու մոտ և ելույթներ ունենում անցյալ տարվա ընթացքում որոշ հանցագործություններ կատարած հայրենակիցների մասին։ Այնուհետև նրանք հումորով «բաժանում էին» նախկինում մահացած մի մեծ ընտանի կենդանու (էշ, կով և այլն), սատկած կենդանու այս բաժանումը հայտնի է որպես repartion del burro: Նրա մասերը «փոխանցվում էին» հստակ թերությունների ակնարկով։ «․․․հռետորն սկսում էր մսեղիքը բաժանել համայնքի անդամների մեջ՝ ակնարկելով նրանց թուլությունները կամ չարագործությունները․ բանբասողին բաժին էր հասնում էշի լեզուն, պարողներին՝ ոտքերը, թեթևամիտ կանանց՝ պոչը և այլն։ Այս ամենն անց էր կացվում բանաստեղծություններ կարդալով, որոնք նախապես հորինվում էին այդ գործի գիտակ որևիցէ կնոջ կողմից»։ Սրանից հետո իրակացվում էր տոնական ճաշը, իսկ երեկոյան ավարտվում էր հերկումը․ առաջնորդները ձգում էին գութանը, իսկ «տիկինը»՝ ղեկավարում[2]։

Հողագործական նմանատիպ ծեսերը, որոնք պտղաբերության արձագանքն են, ինչպես նաև խորհրդանշանական ձևով մարմնավորում են վաղ գարնան գյուղացիական գործունեությունը, մեմերի մասնակցությամբ, տարածված են ոչ միայն Պիրենեներում (Իսպանիա, Պորտուգալիա), այլև Եվրոպայի այլ մասերում, ընդ որում ոչ միայն սուրբծննդյան, այլև մասլենիցայի տոներին։ Ազգագրության մեջ այս ծեսը կոչվում էր «ծիսական հերկ»[3]։ Նման ժաղովրդական գործողությունները ներառում են սլավոնական ցանքսը, ռուսական Մասլենցիայի հերկը, անգլիական «Գութան երկուշաբթի» տոնը, արևելյան ռոմանական «Պլուշոգոր»-ը, սլովենական «գութանի տոնը»[4]։ Գերմանիայում գութանը կարող էին քաշել տոնական հագուստով աղջիկները[1]։ Գալիսիյա մարզում Նոր տարվա առաջին օրերին գյուղացիները երթի էին մասնակցում գյուղացիական գործիքներով (փոցխեր, գութաններ, կացիններ) տեղի Սուրբ Մորիս մատուռի շուրջ՝ դրանք օծելու համար։ Այս ծեսն ուղեկցվում էր երգ ու աղմուկով՝ չար ոգիներին քշելու համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агапкина Т. А. Мифопоэтические основы славянского народного календаря. Весенне-летний цикл. — М.: Индрик, 2002. — 816 с. — (Традиционная духовная культура славян. Современные исследования). — ISBN 5-85759-143-0
  • Покровская Л. В. Земледельческая обрядность // Календарные обычаи и обряды в странах зарубежной Европы. Исторические корни и развитие обычаев / Отв. ред. С. А. Токарев. — М.: Наука, 1983. — Т. 4. — С. 67—89. — 226 с.
  • Токарев С. А. Народы Пиренейского полуострова // Календарные обычаи и обряды в странах зарубежной Европы XIX-начало XX в. Зимние праздники / Отв. ред. Токарев С. А. — М.: Наука, 1973. — С. 53—67. — 351 с.