Գուա (շիմպանզե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուա
Տեսակառանձնյակ
Սեռիգական
Ծնվել էնոյեմբերի 15, 1930(1930-11-15)
ԾննդավայրՀավանա, Կուբա
Սատկել էդեկտեմբերի 21, 1933(1933-12-21) (3 տարեկան)
Գուան և Դոնալդը
Արտաքին տեսաֆայլեր
Քելոգները, Դոնալդը և Գուան

Գուա, շիմպանզե, ում գիտնականներ Լուելա և Ուինթրոփ Քելոգները մեծացրել են իրենց նորածին որդու՝ Դոնալդի հետ մեկտեղ։ Գուան առաջին շիմպանզեն էր ԱՄՆ-ում, ում ընդգրկել են այսպես կոչված խաչաձև դաստիարակության ուսումնասիրություններում։

Գուան ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 15-ին Հավանայում։

Գուային հանձնել են Քելոգների ընտանիքին, երբ նա դեռ յոթ ամսական էր։ Իսկ այդ ժամանակ նրանց որդի Դոնալդը տասը ամսական էր։ Ինն ամիս շարունակ նրանք շիմպանզեին և երեխային մեծացնում են միասին որպես քույր և եղբայր։ Այս ողջ ընթացքում Քելոգները տեսանկարահանում են նրանց զարգացման գործընթացը։

Այս ուսումնասիրության նպատակն էր պարզել՝ արդյո՞ք կապիկը կդրսևորի մարդու պահվածք, և որ ամենակարևորն է, արդյո՞ք կկարողանա խոսել։ Փորձարկման նախնական շրջանում ամեն ինչ բարեհաջող էր անցնում։ Գուան սովորել էր երկու ոտքերի վրա քայլել, ինքնուրույն օգտագործել բաժակ և գդալ և որոշ հանձնարարություններ կատարել[1]։ Շիմպանզեները մարդուց ավելի արագ և շուտ են զարգանում։ Արդյունքում Գուան ավելի արագ և հեշտությամբ էր նոր երևույթներ սովորում, քան Դոնալդը։ Կար մեկ ալլ ակնհայտ տարբերություն երեխայի և կապիկի միջև։ Գուան մարդկանց ճանաչում էր նրանց հոտից և հագուստից, իսկ Դոնալդը՝ դեմքերից։

Երբ Դոնալդը տասնվեց ամսական էր, նա արդեն կարողանում էր բառեր արտասանել։ Գուան այդ ժամանակ մեկ տարեկանից էլ ավել էր, սակայն այդպես էլ չէր սովորել խոսել։

Գիտափորձից ինն ամիս անց՝ 1932 թվականի մարտի 28-ին, Քելոգները պաշտոնապես դադարեցրին այն, քանի որ Դոնալդը սկսել էր նմանակել կապիկի ձայները։ Գուային վերադարձրին Ֆլորիդայի Օրինջ Պարկ, որտեղից էլ ժամանակին նրան որդեգրել էին։

1933 թվականի դեկտեմբերի 21-ին Գուան մահացավ թոքաբորբից։ Չէր անցել անգամ մեկ տարի, որ նրան բաժանել էին իր «եղբորից»։ Գուայի երեք տարեկանը նոր էր լրացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Little 'Chimp' Proves Smarter Than Human Baby After 1 Year». The Montreal Gazette. Reuters. 1954 թ․ հուլիսի 27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]