Գորտնուկ թունավոր
| Գորտնուկ թունավոր | |
Գորտնուկ թունավոր | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
| Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
| Ենթաընտանիք | Գորտնուկայիններ (Ranunculoideae) |
| Տրիբա | Ranunculeae |
| Ցեղ | Հրանունկ (Ranunculus) |
| Տեսակ | Գորտնուկ թունավոր (R. sceleratus) |
| Միջազգային անվանում | |
| Ranunculus sceleratus | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Գորտնուկ թունավոր (լատիներեն՝ Ranunculus sceleratus), պատկանում է հրանուկազգիների ընտանիքին, երկշաքիլավոր մոլախոտ է։ Ունի զարգացած արմատներ և թավոտ տերևներ։ Ունի ոսկեդեղին ծաղիկներ, պտուղը բարդ է, 1000 սերմիկը կշռում է 1.5 գ։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում են հիմնականում սերմերով։ Գարնանը՝ նույն տարում ծլած սերմերից առաջանում են փնջարմատներն ու վարդակը։ Երկրորդ տարում ցողուններ է տալիս և հասունանում։ Սերմերն արագ են տարածվում։ Կարող է բազմանալ նաև վեգետատիվ ճանապարհով։ Լավ է զարգանում խոնավ տարիներին, քանի որ խոնավասեր բույս է։ Շատ թունավոր բույս է հատկապես ծաղկման շրջանում։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում տարածված է խոնավ մարգագետիններում ու արոտավայրերում։ Վնաս է հասցնում ՀՍՍՀ միջին և բարձր լեռնային գոտիների բույսերին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռ․ Ս․ Կարապետյան, Հայաստանի տարածված մոլախոտերի ատլաս, Երևան, «1980»։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ թունավոր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ թունավոր» հոդվածին։ |
| ||||||||||