Գորկու փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաքսիմ Գորկու փողոց (այլ կիրառումներ)
Գորկու փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն1 կմ
Անվանվել էՄաքսիմ Գորկի
Փոստային ինդեքս298604

Գորկու փողոց (ռուս.՝ Улица Горького), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է պրոլետարական հայտնի գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու (1868-1936) պատվին։ Սկիզբ է առնում Կրասնոարմեյսկայա փողոցից և ավարտվում Բլյուխերի փողոցի և Ուկրաինական փողոցի հանգույցում։ Երկարությունը 1 կիլոմետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Գորկու փողոցը սկսվում է Կրասնոարմեյսկայա փողոցից և ավարտվում Բլյուխերի փողոցի և Ուկրաինական փողոցի հանգույցում։ Փողոցում կա համարակալված 35 շինություն։ Երկարությունը 1 կիլոմետր է։

Գորկու փողոցի փոստային դասիչն է՝ 298604։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ, ԽՍՀՄ գրողների միությունը ստեղծելու նախաձեռնող և նրա վարչության առաջին նախագահ[2] Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու (Պեշկով, 1868-1936) պատվին։ Գորկին հինգ անգամ ներկայացվել է գրականության Նոբելյան մրցանակի (1918, 1923, երկու անգամ՝ 1928, 1933 թվականներին)[3]։ «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունով առաջին անգամ հանդես է եկել 1892 թվականին, երբ Թիֆլիսի «Կավկազ» (Կովկաս) թերթում տպագրվել է նրա առաջին պատմվածքը` «Մակար Չուդրան»[4]։ Այդ անունն արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքից և դառը ճշմարտությունն ասելու վճռականությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Союз писателей». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 Ապրիլ 2-ին.
  3. Татьяна Марченко Русские писатели и Нобелевская Премия (1901-1955): (1901-1955). — Böhlau Verlag Köln Weimar, 2007. — 640 с. — ISBN 9783412140069
  4. «Биография Максима Горького».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]