Գորդոն Մակլենան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գորդոն Մակլենան
Ծնվել էմայիսի 12, 1924(1924-05-12)[1]
Մահացել էմայիսի 21, 2011(2011-05-21)[2] (87 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններգերագույն քարտուղար
Քաղաքական կուսակցությունՄեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն և Communist Party of Scotland?

Գորդոն Մակլենան (ծնվել է 1924 թվականին, Գլազգոյում), Մեծ Բրիտանիայի բանվորական շարժման գործիչ։

Ծնվել է բանվորական ընտանիքում։ Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության (ՄԲԿԿ) անդամ՝ 1943 թվականից։ Մասնակցել է երկրի երիտասարդական կոմունիստական և արհմիութենական շարժմանը։ 1949 թվականից եղել է ՄԲԿԿ Գլազգոյի կազմակերպության, 1957-1965 թվականներին՝ ՄԲԿԿ շոտլանդական մարզային կազմակերպության ղեկավարներից։ 1957 թվականից ՄԲԿԿ ԴԿ և ԴԿ քաղկոմիտեի անդամ։ 1965-1975 թվականներին՝ կուսակցության ԴԿ քարտուղար (կազմակերպչական հարցերի գծով), ԴԿ կազմբաժնի վարիչ, ԴԿ երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների ենթակոմիտեի նախագահ։ 1975 թվականի մարտից ՄԲԿԿ գլխավոր քարտուղարն է։ Բրիտանական և միջազգային կոմունիստական ու բանվորական շարժմանը նվիրված աշխատությունների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 179 CC-BY-SA-icon-80x15.png