Գորբեա բնական պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Գորբեա բնական պարկ
Parque natural del Gorbea
Basque old house.jpg
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք, site of community importance? և natural park?
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
ՎարչատարածքԲասկերի հողեր, Բիսկայա և Ալավա
ՏեղագրությունԲիսկայա
Հիմնվել է1994[1]
Մակերես20,008 հա
Գորբեա բնական պարկը գտնվում է Իսպանիաում
Գորբեա բնական պարկ
Գորբեա բնական պարկը գտնվում է Երկիրում
Գորբեա բնական պարկ

Գորբեա բնական պարկ (իսպ.՝ Parque natural del Gorbea), պաշտպանված տարածք Բասկերի երկրում, Բիսկայա և Ալավա նահանգների միջև (Իսպանիա)։ Աշխարհի ամենամեծ Բասկյան բնական պարկն է։ Զբաղեցնում է 20,008 հա տարածք։ Գորբեա բնական պարկը հարակից Ուրկիոլա բնական պարկի հետ միասին կարևոր բնապահպանական տարածքներ են։ Որպես բնական պարկ հայտարարվել է 1944 թվականի հունիսի 21-ին, Բասկյան կառավարության որոշմամբ՝ բնական ժառանգության պահպանման նպատակով։ Պարկն անունը ստացել է այստեղ գտնվող Գորբեա լեռից[2]։ Վերջինս ունի 1482 մ բարձրություն։ Առանձնացնում են նաև Ալդամին Պենա (1482 մ) և Պենաս դը Իթշինա (1,373 մ) լեռները։

Հաղորդակցություն և հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորբեա բնական պարկ կարելի է մուտք գործել N-240 ազգային մայրուղով, որը կապում է Բիլբաոն Վիտորիային, այն շրջանակում է պարկը արևելյան կողմից։ Արևմտյան կողմից դեպի պարկ հնարավոր է մուտք գործել AP-68 մայրուղով, ինչպես նաև Բիլբաոն Վիտորիային կապող տեղական BI-2522 և A-624 ճանապարհներով։ Օրոսկո Արտեայի BI-3513 մայրուղուց շարժվելով հյուսիս կարելի է հասնել N-622 ճանապարհին։ Պարկը հասանելի է նաև Բիլբաո և Վիտորիա կամ Բարասար Ալթուբ ավտոբուսային երթուղով։

Տեղեկատվական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cruz de Gorbea 01.jpg

Առանձնացվում են երկու տեղեկատվական կենտրոններ. առաջինը՝ Ալավայում, Սարիա քաղաքի մոտ, իսկ մյուսը Վիլլարո քաղաքում,Վիզկայայում։ Պարկի մասին տեղեկություններ կարելի է գտնել մի շարք ցուցահանդեսներում, որտեղ հստակ ներկայացվում է պարկի բնութագիրը։

Գորբեա լեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորբեա բնական պարկը ձևավորված է Գորբեա լեռան շուրջը։ Վերջինս ծովի մակարդակից բարձր է 1482 մ։ 1994 թվականին ընդգրկվել է Բասկյան կառավարության կողմից ստեղծած 200 կմ² ազգային պարկում։ Լեռան վրա տեղակայված է մետաղյա խաչ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորբեա ազգային պարկի աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի կլիմայի ձևավորման գործում։ Տեղումները հիմնականում թափվում են ամռանը, թեև աշնան և ձմռան ամիսները նույնպես անձրևոտ են։ Ընդհանուր առմամբ առավել շատ տեղումներ մոտավորապես 2000 մմ թափվում են հյուսիսային լանջում՝ 1300մ բարձրության վրա (լեռնային կլիմայական գոտում)։ Այստեղ միջին ջերմաստիճանը հովիներում հասնում է 12 °C-ի, իսկ Բասկյան բարձրադիր գոտիներում՝ 8 °C։ Բիսկայայի և Ալավայի և՛ ջերմաստիճանի, և՛ տեղումների քանակի ակնհայտ տարբերությունը պայմանավորված է լեռան հյուսիսային և հարավային կողմերում տարածված կլիմայական գոտիներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nationally designated areas (CDDA)
  2. «Gorbeia Natural Park»։ Basque Country Tourism (en-GB)։ 2016-12-01։ Վերցված է 2020-07-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]