Գորբեա (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորբեա
Տեսակգագաթ
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորZuia? և Zeanuri?
ԼեռնաշղթաGorbeia mountain range?
Բարձրությունը ծովի մակարդակից1481 մետր
Հարաբերական
բարձրություն
866 մետր

Գորբեա լեռ (իսպ.՝ Monte Gorbea), լեռ և լեռնազանգված, ամենաբարձր լեռը Բիսկայա և Ալավա (Բասկերի Երկիր, Իսպանիա) նահանգներում։ Բարձրությունը ծովի մակարդակից 1,481 մ է[1]։ Լեռնազանգվածը ծածկում է երկու նահանգների միջև ընկած տարածությունը։ Հիմնական լեռան գագաթը կլոր է և պատված փարթամ խոտածածկով, որտեղ տեղադրված է 20 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որն էլ լեռան հետ միասին հասնում է 1500 մ-ի։ Լեռնազանգվածի մյուս կարևոր լեռներից են Բեռետին (1,227 մ), Լեկանդան (1,301 մ) և Ալդամինը (1,376)։

Լեռնազանգվածի մի մասը բաժանում է հյուսիսում կարստյան Իթշինա բարձրավանդակով, որը պարունակում է հանքային և քարանձավային լանդշաֆտ (ինչպես Սուպելեգորը)։ Աթշուլարի աչք քարանձավը միակն է, որով կարելի է ոտքով բարձրանալ դեպի բարձրավանդակ։

Ամբողջ լեռնազանգվածը 1994 թվականին ընդգրկվել է Բասկյան կառավարության կողմից ստեղծած 200 կմ² տարածք ունեցող Գորբեա բնական պարկում՝ կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար։ Լեռան մուտքի հիմնական կետերն են Մուրգիան Ալավայից և Արետզան Բիսկայայից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորբեայի գագաթը 1,482 մ է։ Այն ընկած է Ալավայի և Բիսկայայի սահմանի միջև։ Հասանելի է իր բոլոր լանջերից և շրջապատված է բնական միջավայրով, որն օգտագործվում է գյուղատնտեսության համար։ Այս տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարյան մարդու կողմից, իսկ այն տարածքը, որը պահպանված է քաղաքակրթությունից զատ, ձևավորվում է Գորբեա բնական պարկը։

Լեռը մեծ մասայականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Կա մի ավանդույթ, ըստ որի լեռը պետք է բարձրանալ տարվա կամ առաջին կամ վերջին օրը։ Սակայն Գորբեայի ամենակարևոր հետաքրքրությունը մետաղյա խաչն է, որը կրում է Սուրբ Բեգոնյայի անունը։ Կողքին դրված է մի փոստարկղ, որտեղ մարդիկ կարող են թողնել իրենց նամակները։

Խաչերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականի Հռոմի Պապ Լեո XIII-ը հրամայեց խաչեր կառուցել ամենաբարձր քրիստոնեական լեռներում, որպես նոր դարի նշան։

Հետևաբար, Բասկերի հանձնախումբը, որը ղեկավարում էր Կեանուրին, որոշեց խաչը կառուցել Բասկյան երկրի ամենաբարձր լեռան՝ Գորբեայի վրա։

Առաջին խաչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշված էր կառուցել 33,33 մ բարձրությամբ խաչ, որի բացումը պետք է տեղի ունենար 1900 թվականին, բայց մի շարք խնդիրներ առաջացան կապված սահմանված սեղմ ժամկետի հետ, այդ իսկ պատճառով խաչի բացման արարողությունը տեղի ունեցավ 1901 թվականի նոյեմբերի 12-ին։ Խաչի կառուցման բյուջեն կազմում էր ընդամենը 300 եվրո։ Ըստ որոշ հովիվների կանխատեսումների խաչը պետք է մի քանի օրվա ընթացքում ընկներ, և նրանք ճիշտ էին։ Հաջորդ ամիս խաչն արդեն ընկել էր։

Երկրորդ խաչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խաչի բացման արարողությունից որոշ ժամանակ անց արդեն սկսել էին երկրորդի կառուցման աշխատանքները։ Այն առաջինի բարձրության էր, բայց առավել պինդ։ 22 ամիս անց՝ 1903 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ երկրորդ խաչի բացումը, որը օրհնվել էր Հորդանանից բերված ջրով։ Բայց այն երկար չդիմացավ։ 1906 թվականի փետրվարի 12-ին խաչը փլուզվեց փոթորկի պատճառով։

Երրորդ խաչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին սկսվեց երրորդ խաչի աշխատանքները։ Այնուամենայնիվ դիզայնը շատ ավելի պարզ էր, և այնքան էլ բարձր չէր, որքան նախորդ երկուսը։ Նրա բարձրությունը 17,23 մետր էր, իսկ կառուցվածքը շատ նման էր Էյֆելյան աշտարակին։ Դրա հիմքը քառակուսի է, ունի 4 ոտք, 2-ը Ալավայում, 2-ը՝ Բիսակայայում։ Այս անգամ խաչի կառուցման աշխատանքներին ներգրավված էին ավելի փորձառու ճարտարապետներ։ Բացի այդ վերևում նշվում է արևելքը և արևմուտքը։ Այն կառուցվել է Սերապիո դե Գոիկոետշեայի և Պալասիոյի կողմից։ 1963 թվականի հունիսի 23-ին կրոնական համալիրը համալրվեց «Ալպին Գրուպ Բասկոնիա»յի կողմից Բեգոնյա կույսի պատկերով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gorbeia - Peakbagger.com». www.peakbagger.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]