Գովորուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գովորուն
Տեսակդիցաբանական թռչուն և fictional extraterrestrial?
ՀեղինակԿիռ Բուլիչյով
Ներկայացված էԵրրորդ մոլորակի գաղտնիքը և Ալիսի ճանապարհորդությունները
Սեռարու
Հրարած տիեզերքիցWorld of Alisa Selezneva?
Դերը կատարել ենՎլադիմիր Կենիգսոն

Գովորուն, մտացածին թռչուն, Կիր Բուլիչովի գրքերի գրական հերոսը և Ռոման Կաչանովի «Երրորդ մոլորակի գաղտնիքը» ֆիլմի հերոսը։ Արտաքինից նման է մեծ թութակի։ Գովորունների հայրենիքը Բլուկ մոլորակն է։ Այս թռչուններն ունեն փայլուն հիշողություն, ինչը թույլ է տալիս նրանց վերարտադրել երբևէ լսած ցանկացած խոսք և հնչյուն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունն առաջին անգամ հանդիպում է «Ալիսայի ճանապարհորդությունը» պատմվածքում, որտեղ նկարագրվում է որպես թութակի նման մեծ սպիտակ թռչուն՝ երկու կտուցով և փետուրներից պատրաստված ոսկյա թագով[1][2] (պսակով)։ «Հարյուր տարի առաջ» պատմվածքում հիշատակվում է, որ նա ունի «ականջների փոխարեն երկու կտուց, իսկ կտուցի փոխարեն՝ մեկ ականջ[3]»։ Ավելի ուշ գրված «Ոսկե արջուկ» և «Խուզարկու Ալիսան» պատմվածքներում խոսվում է երկու գլխի մասին։ «Երրորդ մոլորակի գաղտնիքները» մուլտֆիլմում թռչունը պատկերված է այլ կերպ՝ մեկ կտուցով և դեղին գլխով։

Թռչուն գովորունն աչքի է ընկնում խելքով և հնարամտությամբ։
Այդ թռչունները կարողանում են թռչել տիեզերական տարածությունում մեծ (գերլուսային) արագությամբ։

Վարքագծի առանձնահատկություններ և սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովորունը բավականին ծույլ թռչուն է։ Երբ չի թռչում և չի խոսում, սիրում է նիրհել։ Շատ խոսելուց կարող է խռպոտել։ Եթե Գովորունը շատ է խոսում, հատկապես տիեզերական նավաստիների լեզվով, սկսում է սայլի պես ճռճռալ։ Գովորունի ձայնը վերադարձնելու համար, պետք է սոդայով տաք կաթ խմեցնել։

Գովորունի խոսքային կարողությունների մասին տվյալները փոքր-ինչ հակասական են․ նշվում է, որ գովորունը կարող է միայն կրկնել ինչ-որ մեկից լսած արտահայտությունը՝ նաև նմանակելով ձայնը և հնչերանգը, բայց մի քանի դրվագում Գովորունն արտաբերում է իմաստալից նախադասություններ, որոնք հազիվ թե լինեն ուրիշների բառերի կրկնություն։

Գովորունին կարելի է կերակրել սովորական սպիտակ հացով և կաթով։ Օգտակարության համար նրան տալիս են մասրենու մրգահյութ։ Նրանք նաև սիրում են շաքար։

Միջաստղային չվերթների ժամանակ գովորունը կարող է երկար ժամանակ մնալ առանց սննդի․ սաստիկ սովի դեպքում նա կարող է սնվել նույնիսկ մեքենայի յուղով (Շելեզյակ մոլորակի ռոբոտները Գովորունի համար ուրիշ կերակուր չունեին)։

Ֆիլմում և զանգվածային մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գովորունի՝ այսօր հայտնի տեսքն առաջին անգամ հայտնվել է Ռոման Կաչանովի «Երրորդ մոլորակի գաղտնիքը» ֆիլմում (1981)։
  • Գովորունի անունը հիշատակվում է նաև լոնդոնյան ռեփ արտիստ Օքսիմիրոնի «Գրեմլինի երգը» ստեղծագործության մեջ։

Գովորունի արտահայտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երրորդ մոլորակի գաղտնիքները» ֆիլմի մի շարք արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր (գրքում դրանք չկան)․

  • «Թռչուն Գովորունը մի ամբողջ կենդանաբանական այգի արժե»։
  • «Թռչուն Գովորունն աչքի է ընկնում իր խելքով և հնարամտությամբ, խելքով և հնարամտությամբ»։
  • «Փնտրիր երրորդ մոլորակում։ Փնտրիր երրորդ մոլորակում»։
  • «Դժվար է լինելու, Քիմ, ուղարկիր Գովորունին։ Ես կգամ օգնության»։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գովորունը պատկերված է Մոսկվայի Ալիսա Սելեզնյովայի անվան ծառուղու հուշատախտակի վրա։
  • Վոլոգդայի Սերգեյ Օրլովի փողոցում 2014 թվականին՝ քաղաքի օրվան ընդառաջ, դարբին Արտեմ Մարշակը քաղաքին նվիրեց Գովորունի հուշարձան։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ-ում Գովորունին հնչյունավորել է Ջեյմս Բելուշին[4]։
  • «Թռչուն Գովորուն»-ի անունը դարձել է հասարակ[5][6][7]։
  • Վոլոգդայում կա քանդակ՝ նվիրված թռչուն Գովորունին[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «… красивой короной из <…> перьев» (гл. 5).
  2. «… расправил коронку на голове …» (гл. 10).
  3. Часть первая, гл. 13.
  4. «Тайна третьей планеты»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  5. Путники. Невский проспект. Стр. 271.
  6. Сергей Трофимович Алексеев. Долина смерти. Стр. 344
  7. Наталья Александрова. Много денег из ничего. Стр. 72.
  8. «В Вологде появилась скульптура Птицы-говорун». newsvo.ru. 27.06.2014 10:04.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]