Գոնջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոնջ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9110.9
 Favus Վիքիպահեստում

Գոնջ (անգլ.՝ favus՝ փեթակ[1]), հիմնականում գլխի[2], ինչպես նաև մաշկի, մազերի և եղունգների վարակիչ սնկիկային հիվանդություն։ Վարակվում են հիվանդի և նրա գործածած առարկաների ու իրերի (սանր, գլխարկ, սպիտակեղեն և այլն) հետ անմիջական շփումից։

Վարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր երեխաները վարակվում են հիմնականում ընտանիքի անդամներից։ Հիվանդության սկզբում գլխի մազածածկ հատվածում ի հայտ են գալիս կարմիր բորբոքային թեփոտվող օջախներ և կլոր դեղին կեղևներ, որոնք, անուշադրության դեպքում միաձուլվելով, առաջացնում են հոծ դեղին չոր կեղև։ Կեղևի տակ գլխի մաշկը ապաճում է, դառնում նուրբ ու փայլուն։ Մազերը դառնում են գորշ, մոխրագույն, չոր, մազային կոճղեզները ոչնչանում են։

Չբուժվելիս գոնջը կարող է տարիներ տևել և պատճառ դառնալ ճաղատության։ Նույնանման բորբոքային թեփոտվող օջախներ և դեղին կեղևներ են առաջանում նաև իրանի հարթ մաշկին, վերջույթներին, եղունգները դեղնում են, սկզբում՝ հաստանում, այնուհետև՝ փխրունանում և փշրվում։

Բուժում և կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը հիվանդանոցային է։ Կանխարգելումը, հիվանդները պետք է շտապ հոսպիտալացվեն, ընտանիքի մյուս անդամներն անպայման հետազոտվեն մաշկային դիսպանսերում, իսկ իրերը և բնակարանը վարակազերծվեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. լատիներեն crescere tanquam favum՝ աճում է ինչպես սունկը
  2. «favus» Դորլանդի բժշկական բառարանում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնջ» հոդվածին։