Գոմոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գոմոզ, (ֆր.՝  gomme — խեժ), խեժահոսություն, բույսերի հիվանդություն, վնասվում են գլխավորապես պտղատու ծառերը (կորիզավորներ, ցիտրուսներ, թթենի և այլն), ավելի քիչ՝ միամյա բույսերը (բամբակենի, քունջութ, վարունգ և այլն)։ Բնորոշվում է խեժահոսությամբ, որը բույսի բջջաթաղանթի քայքայման արդյունք է։ Խեժը մածուցիկ է. սկզբում դեղնա-սաթագույն, հետո՝ մուգ-գորշ, կոշտացող։ Ծառերի գոմոզի պատճառներն են կլիմայական անբարենպաստ պայմանները, մեխանիկական վնասվածքները, սնկերով և մանրէներով վարակվածությունը։ Ծառերի վնասված տեղերը, երբեմն էլ ամբողջ ծառը, չորանում են։ Մեծ վնաս է հասցնում բամբակենուն։

Պայքարի միջոցները, բամբակենու համար՝ սերմերի ախտահանում, առողջ սերմնանյութի մթերում, բերքահավաքից առաջ շենքերի, հրապարակների մաքրում, ախտահանում, բերքի մնացորդի հավաքում, ցրտավար։ Կորիզավորների համար ճիշտ ագրոտեխնիկա և էտ, պաշտպանում արևայրուկներից և ցրտահարությունից, ցիտրուսների համար՝ հողի արդյունավետ ցամաքուրդ, բույսերի ճիշտ սնուցում, սրսկում բորդոյան հեղուկով, վերքերի բուժում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 154 CC-BY-SA-icon-80x15.png