Գոլուբաց ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլուբաց ամրոց
հունգ.՝ Galambóc, սերբ.՝ Голубачки Град, Голубац
Նկարագրություն
Տեսակամրոց և դղյակ
Վարչական միավորԳոլուբաց և Golubac Municipality?
Երկիր Սերբիա
Կառուցված14-րդ դար
Ընթացիկ
սեփականատեր
Սերբիա
Քարտեզ
Քարտեզ
 Golubac Fortress Վիքիպահեստում

Գոլուբաց ամրոց (հունգ.՝ Galambóc, սերբ.՝ Голубачки Град, Голубац), միջնադարյան ամրոց ժամանակակից Սերբիայի տարածքում։ Կառուցվել է 14-րդ դարում Դանուբ գետի ափին` Երկաթե դարպասների մոտ[1][2]։ Գտնվում է Գոլուբաց և Կլադովո քաղաքների միջև։ Ամրոցի վաղ պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Դեռևս մինչ ամրոցի հիմնադրումը նրա շրջակայքում եղել է հռոմեական բնակավայր, որ երբեմն անվանել են «Columbiara»: Ժամանակակից ամրոցը հիմնադրել են սերբե՞րը, թե՞ հունգարները` վերջնականապես ճշտված չէ[3]։ Անհայտ է նաև, թե երբ է սկսվել ամրոցի շինարարությունը։ Աշտարակներից մեկում առկա ուղղափառ մատուռից կարելի է ենթադրել, որ ամրոցը կամ վերին քաղաքը հիմնադրվել է ուղղափառ ազնվականական տոհմի կողմից։ Ամրոցի հիմնադրման ժամանակի մասին ևս ստույգ տեղեկություններ չկան, չնայած բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն հիմնադրվել է 14-րդ դարի սկզբին։

Ամրոցի պատմության առավել դրամատիկ շրջանն է եղել 15-րդ դարը, երբ Հունգարիայի թագավորը ամրոցի կառավարումը վստահել է սերբ կառավարիչներ Լազարևիչին և Բրանկովիչին։ 1427 թվականին Գոլուբացին տիրում է թուրք սուլթան Մուրադ II[4]։ Բալկաններում իր հակառակորդների դիրքերի ամրապնդումից ապահովագրվելու համար Հունգարիայի թագավոր Սիգիզմունդ I-ը 1428 թվականին ամրոցը ազատագրելու համար բազմահազարանոց զորք է ուղարկում, որ կազմված էր հունգարներից, վալախներից, լեհերից, իտալացիներից։ Ամրոցի պաշարումը հաջողությամբ չի պսակվում. մահանում է ուղղափառ ասպետ Զավիշա Չորնին (լեհ.՝ Zawisza Czarny, Завиша Чарны):

Ամրոցն ունի 9 աշտարակ, որոնց բարձրությունը 20-25 մ է:Դրանցից ամենահինը հինգն են։ Աշտարակները միանում են ուղղաբերձ ժայռից իջնող գետի քարե պատերի մոտ, որոնց լայնությունը հասնում է 280 սմ-ի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Golubac". Archived from the original on 2007-03-09. Retrieved 2007-01-28.
  2. "Golubac". Serbia National Association of Travel Agencies. Retrieved 2007-03-23.
  3. Hitchcock, Don (2004-12-13). "Golubac". Retrieved 2007-01-28.
  4. Zollner, Anton (1991). "Die Burgen "Sankt Ladislaus" und "Golubatsch"". Mittelalterliche Burgen auf dem Gebiet des rumänischen Banats (in German). Retrieved 2007-03-23.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլուբաց ամրոց» հոդվածին։