Գոլդեն Փելես (հյուրանոց, Ծաղկաձոր)
Տեսակ | Հյուրանոց |
---|---|
Երկիր | Հայաստան |
Հասցե | Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փող., 34/1 շենք |
Սեփականատեր | Պետական |
Կառուցման սկիզբ | 2010 |
Կառուցման ավարտ | 2012 |
Կարգավիճակ | Կանգուն |
«Գոլդեն Փելես» (անգլ.՝ Golden Palace), 5-աստղանի հյուրանոցային համալիր Ծաղկաձոր քաղաքում, հյուրանոցը տեղակայված է Տանձաղբյուր 34/1 հասցեում։ Շենքի մակերեսը 19․758 մ2 է, հյուրանոցային համալիրին է պատկանում նաև 1,38 հեկտար մակերեսով հողամաս[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուրանոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2010 թվականին և ավարտվել 2012 թվականին։ Շինարարության ավարտից հետո պարզ է դարձել, որ հյուրանոցի սեփակնատեր է հանդիսանում Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» փակ բաժնետիրական ընկերությունը, որի 100 տոկոս բաժնետեր էր հանդիսանում ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը[2]։ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում են ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին[3]։
Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ 2018 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում։
![]() |
«Կա հարուցված քրեական գործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել»[4] - Նիկոլ Փաշինյան
|
![]() |
Աճուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետականացնվելուց հետո հյուրանոցը դրվել է աճուրդի, մեկնարկային գինը եղել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ։ Աճուրդը պետք է տեղի ունենար 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, սակայն այն չի կայացել, քանի որ գնորդ չէր հայտնվել։ Երկրորդ աճուրդի օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 21-ը։ Աճուրդի մեկնարկային գինը նվազել է 5 տոկոսով, սակայն գնորդ չլինելու պատճառով այն կրկին չի կայացել[5]։
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 120 սենյակ
- Նիստերի սրահ
- Ռեստորան
- Սրճարան
- Բիլիարդ
- Լողավազան
- Մարզասրահ
- Գեղեցկության սրահ
- Ավտո վարձույթ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գոլդեն Փելես» հյուրանոցը Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը նվիրեց Հայաստանի Հանրապետությանը
- ↑ «Գոլդեն փելիս» հյուրանոցը գրանցվել է օֆշորային ընկերության վրա՝ իրական սեփականատիրոջը թաքցնելու համար»,- ասում է ԱԱԾ տնօրենը
- ↑ ««Գոլդեն Փելես»-ը փետրվարի 21-ին կրկին կդրվի աճուրդի | 24news». www.24news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
- ↑ ««Գոլդեն փելիս» հյուրանոցը գրանցվել է օֆշորային ընկերության վրա՝ իրական սեփականատիրոջը թաքցնելու համար»,- ասում է ԱԱԾ տնօրենը
- ↑ ««Գոլդեն Փելես» հյուրանոցի գնորդ չկա. Աճուրդը չի կայանա». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.