Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդաքար , Թոփքար , լեռ Հայաստանի Արագածոտնի մարզում , Արայի լեռան հարավային ստորոտի մոտ, Քասախ գետի ձախափնյակում, կիրճից 1,5 կմ արևենք, Օհանավան գյուղից 2,5 կմ հարավ-արևելք։ Տեղադրման կոորդինատներ 40°22′01″ հս․. լ. 44°24′36″ ավ. ե. H G Я O L ։ Մարմինը կազմված է բազալտից։ Կան վաղ երկաթի դարի ամրոց-բնակավայրի մնացորդներ և դամբարաններ։ Եղել է նաև պահակակետ ավելի ուշ[ 1] [ 2] ։
↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան , «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007 , էջ 33 — 150 էջ։
↑ Հակոբյան Թ. Խ. , Մելիք-Բախշյան Ստ. Տ. , Բարսեղյան Հ. Խ. , Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն» , 1986 , էջ 956 — 992 էջ։