Գյուրդիր Էլիասոն
Գյուրդիր Էլիասոն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Իսլանդիա |
Ժանրեր | պատմվածք |
Պարգևներ | |
Gyrðir Elíasson Վիքիպահեստում |
Գյուրդիր Էլիասոն (իսլ.՝ Gyrðir Elíasson, ապրիլի 4, 1961[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի գրող և թարգմանիչ[2]։
Կենսագրություն և գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիասոնը ծնվել է Ռեյկյավիկում, սակայն մանկությունն անցկացրել է Սյոյդաուրկոուկյուրում, որը ոչ մեծ քաղաք է երկրի հյուսիսում։ 1982 թվականին ավարտել է հանրակրթական դպրոցը։ Ակադեմիական կրթություն ստանալու ընթացքում՝ համալսարանում սովորելիս, սկսել է գրել բանաստեղծություններ։ Նրա առաջին գիրքը, որ եղել է բանաստեղծութունների ժողովածու Svarthvít axlabönd (Սև-սպիտակ տաբատակալներ) խորագրով, լույս է տեսել 1983 թվականին[3]։
Էլիասոնն սկսել է նաև թարգմանություններ կատարել անգլերենից՝ իսլանդացի գրողների պարտականությունը համարելով թարգմանություններին մասնակցելը[2]։ Նրա թարգմանությունների թվում են Ռիչարդ Բրոտիգանի չորս ստեղծագործությունները[3]։ Գյուրդիրն զբաղվել է նաև Ամերիկայի բնիկների ստեղծագործությունների թարգմանություններով։
Էլիասոնը հեղինակել է բանաստեղծությունների տասնյակ ժողովածուներ և արձակի հինգ գիրք։ Նրա ոճը համարում են «խիստ անձնական»[4]։
Գյուրդիր Էլիասոնն ապրում է Ռեկյավիկում, ամուսնացած է, ունի երեք երեխա[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիասոնն արժանացել է Հյուսիսային խորհրդի գրական հեղինակավոր մրցանակի 2011 թվականին իր պատմվածքների Milli trjánna (Ծառերի միջև) ժողովածուի համար[5]։ 2000 թվականին նրա «Դեղին տուն» ժողովածուն արժանացել է Իսլանդական գրական մրցանակի և Halldor Laxnes մրցանակի գրականության ոլորտում[6]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերեն թարգմանված ստեղծագործություններ՝
- The Wandering Squirrel (Gangandi íkorni — «Թափառող սկյուռ») (վեպ)
- The Book of Sandá River (Sandárbókin — «Սանդա գետի գիրքը») (վեպ)
- Stone Tree («Steintré» — «Քարե ծառ») (պատմվածքներ, 2003)
- A Few General Remarks on the Cooling of the Sun (Nokkur almenn orð um kulnun sólar — «Մի քանի ընդհանուր դիտողություններ Արևի սառչելու վերաբերյալ») (պոեզիա)
Թարգմանություններ իսլանդերեն
- «The Education of Little Tree», Ֆորեստ Քարթերի վեպը, (իսլանդերեն՝ «Uppvöxtur Litla Trés»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #114425140 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Gyrðir Elíasson (2000). «From the Author». Literature.is. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Gyrðir Elíasson». Literature.is. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Gyrðir Elíasson, Edda.is (Archive.org)
- ↑ «Gyrðir Elíasson has won the Nordic Council Literature Prize 2011» (Press release). Norden. 2011 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Gyrðir Elíasson: Awards». Literature.is. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bokmenntir authors listed under «G», Elíasson being the bottom name
- About his poetical works (spanish and french)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուրդիր Էլիասոն» հոդվածին։ |
|