Գյուղատնտեսական կենդանիների տարիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական կենդանիների տարիք, կենդանիների զարգացման փուլերը։ Բնորոշվում է օրգանիզմի ձևավորման առանձնահատուկ օրինաչափություններով և ձևաբանության ու մթերատվության հարաբերության կայունության յուրահատկություններով։ Կենդանիների տնտեսական արժեքայնության կարևորագույն ցուցանիշ է։ Կենդանու զարգացումն սկսվում է սաղմնային կամ ներարգանդային փուլից, որի միջին տևողությունը յուրաքանչյուր կենդանու տեսակի համար հաստատուն է։ Հետսաղմնային զարգացման մեջ առանձնանում են մի քանի տարիքային փուլեր։

Նորածնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածնության փուլը տևում է սովորաբար մի քանի օր և բնորոշվում է նրանով, որ կենդանին սնվելով դալով (խիժով), կարճ ժամանակամիջոցում հարմարվում է արտարգանդային կյանքին։

Կաթնային փուլը տևում է մատղաշին մինչև մորից կամ կաթից կտրելը։

Սեռահասունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռահասունության փուլը բնորոշվում է բազմացման օրգանների գործունեության սկզբով։ Ձիերը սեռահասուն են դառնում 12–18 (երբեմն՝ ավելի շուտ), խեկները՝ 6–10, ոչխարները՝ 6–8, խոզերը՝ 4-6 ամսականում։ Կենդանիները սեռահասուն են դառնում ավելի վաղ, քան օրգանիզմի վերջնական ձևավորումը,այդ պատճառով գկ- ների սերմնավորումը կազմակերպում են ավելի ուշ։

Հասունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասունության փուլը բնորոշվում է օրգանիզմի կենսագործունեության ֆունկցիոնալ զարգացմամբ. կենդանու վերարտադրունակության և մթերատվության առավելագույն աճով։ Ձիերի հասունության փուլը՝ 7–15, խեկներինը՝ 5–10–12, ոչխարներինը՝ 4–6–7, խոզերինը՝ 2–5–6 տարի է։ Այս փուլը կենդանիների տնտեսության օգտագործման կարևորագույն փուլն է, այն կարելի է երկարացնել լիարժեք կերակրման, ճիշտ պահվածքի և շահագործման միջոցով։

Ծերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերացման փուլի ժամանակ օրգանիզմում աստիճանաբար թուլանում են կենսընթացները, նկատելիորեն նվազում կենդանու վերարտադրությունը և մթերատվության ունակությունները, ապա դադարում են տնտեսական օգտագործման հնարավորությունները։ Ձիերի տարիքային օգտագործման սահմանը՝ 18–20, խեկներինը՝ 15–16, ոչխարներինը՝ 7–8, այծերինը՝ 6–8, խոզերինը՝ 6–7, ճագարներինը՝ 5–6, սագերինը՝ 5–7, բադերինը և հնդկահավերինը 3–4 տարի է։ Կենդանիների տարիքը որոշում են ծնվելու ճիշտ գրանցման ակտերի և գյուղատնտեսական կենդանիների համարակալման տվյալներով։ Անհրաժեշտության դեպքում կենդանու (ձի, տավար, խոզ, ոչխար) տարիքը կարելի է որոշել ատամներով, թռչուններինը՝ փետուրներով, ձկներինը՝ թեփուկներով և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։