Գյուլթեքին Հաջիբեյլի
Գյուլթեքին Հաջիբեյլի | |
Գիտական աստիճան՝ | բանասիրական գիտությունների թեկնածու |
---|---|
Մասնագիտություն՝ | փաստաբան և դատավոր |
Ծննդյան օր | հոկտեմբերի 13, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Գյուլթեքին Հաջիբեյլի (ադրբ.՝ Gültəkin Hacıbəyli, հոկտեմբերի 13, 1973, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի իրավաբան, լեզվաբան, գիտնական և քաղաքական գործիչ։ Ադրբեջանական Հանրապետության Միլլի Մեջլիսի երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1973 թվականին Բաքվում։ Ավարտել է Բաքվի պետական համալսարանի արևելագիտության և իրավունքի ֆակուլտետը։
Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, արաբերենին, պարսկերենին։
1995-1997 թվականներին դասավանդել է Բաքվի պետական համալսարանի արաբական բանասիրության ամբիոնում։ 1996-2002 թվականներին դասավանդել է անգլերեն և իրավունք Արևմտյան համալսարանում։ 2002 թվականից աշխատում է Բաքվի պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնում։ Բանասիրական գիտությունների թեկնածու է։
Ընտրվել է Ադրբեջանական Հանրապետության Միլլի Մեջլիսի երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր։ Այդ ընթացքում եղել է Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի ազգային պատվիրակության անդամ[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի մեկ երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանի Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավորներ
- Ադրբեջանի Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավորներ
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Ադրբեջանցի բանասերներ
- Ադրբեջանցի իրավաբաններ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Բաքվի պետական համալսարանի դասախոսներ
- Ադրբեջանցի լեզվաբաններ
- Ադրբեջանցի գիտնականներ