Գանձակ (Արծկեի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գյազուխից)
Գյուղ
Գանձակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրծկեի գավառակ
Այլ անվանումներԳազոխ, Գանզակ, Գյազուխ, Գոզոխ, Կազոխ, Կոնգուզ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Գանձակ (Արծկեի գավառ) (Աշխարհ)##
Գանձակ (Արծկեի գավառ) (Աշխարհ)

Գանձակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում[1]։ Գտնվում էր Արճեշ և Արծկե քաղաքների միջև, Վանա լճի հյուսիսային ափի մոտ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ուներ 18 տուն՝ 154 հայ բնակչով, իսկ 1915 թվականի նախօրեին՝ 70 տուն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն հայտնի էր իր ցորենի դաշտերով, որոնց բերքի զգալի մասը վաճավում էր շուկաներում։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձակն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի հյուսիսային մասում գտնվում էր Կենափորի կամ Գինաբերո վանքը, որին Աբրահամ եպիսկոպոսն ու նրա եղբայր Ամիրխանը 1631 թվականին նվիրել են մի Ավետարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանի նահանգի Վանի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 784

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]