Արամազդ, Արամազ, Արմազդ, Գազբել, Գազբույլ, Գազբույլք, Գյազբել, Կազբել, Կազպել, Կասբել, Կասպել, Կարակայա, Մուրաշին, Մուրուշ, Մուրուշին, Բարգուշատի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3392 մ)՝ ՀայաստանիՍյունիքի մարզում։ Կազմված է հրաբխային ապարներից։ Լանջերը զառիթափ են՝ ծածկված լեռնամարգագետնային բուսականությամբ։ Գագաթնամերձ մասերում կան մերկացումներ, քարացրոններ[2]։
Ղևոնդ Ալիշանը Արամազդին ենթադրաբար նմանեցնում է Կամբիլ լեռան հետ[3]։
Անվանումը ծագել է հեթանոս հայերի Արամազդ (պահլավերեն թարգ.՝ գերագույն իմաստություն) աստծո անունից։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 685)։