Jump to content

Գլիկլազիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլիկլազիդ, Դիամիկրոն առևտրային անվան տակ բաց թողնվող հակադիաբետիկ դեղամիջոց, որն օգտագործվում է II տիպի շաքարային դիաբետի բուժման ժամանակ[1]։ Այն կիրառվում է սննդակարգի փոփոխությունների, ֆիզիկական վարժությունների և քաշի նվազեցման անարդյունավետության դեպքում[2]։ Գլիկլազիդը ընդունվում է բերանի միջոցով[1]։

Կողմնակի ազդեցություններին են պատկանում թերշաքարարյունությունը, փսխումը, որովայնի ցավը, ցանը և լյարդի ախտահարումները[1][2]։ Երիկամային լուրջ ախտահարումների, լյարդի ախտահարումների և հղիության ժամանակ դրա կիրառումը արգելված է[1][2]։ Գլիկլազիդը պատկանում է սուլֆանիլմիզանյութի ածանցյալների խմբին[1]։ Այն ազդում է հիմնականում ինսուլինի արտադրության հաշվին[1]։

Գլիկլազիդը արտոնագրվել է 1966 թվականին և հաստատվել կիրառման համար 1972 թվականին[3]։ Այն ներառվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում՝ որպես առողջապահության համակարգին անհրաժեշտ ավելի արդյունավետ և անվտանգ դեղամիջոց։ Զարգացող երկրներում մեծածախ գինը կազմել է մոտ 2,46-3,92 ԱՄՆ $՝ ամսական։ Միացյալ Թագավորությունում ամսական բուժման արժեքը, ըստ Առողջապահության ազգային ծառայության, կազմում է մոտ 2,12 ֆունտ ստերլինգ։ Միացյալ Նահանգներում այն հասանելի չէ վաճառքի համար։

Գլիկլազիդը կիրառվում է գերշաքարարյունության կարգավորման համար՝ գլիկլազիդ-կախյալ, կայուն, թեթև, կետոզի հակված II տիպի շաքարային դիաբետի ժամանակ։ Այն կիրառվում է այն դեպքում, երբ չի հաջողվում արյան մեջ գլյուկոզի մակարդակը կարգավորել ճիշտ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների միջոցով, կամ երբ ինսուլինային բուժումը չի համապատասխանում։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • I տիպի շաքարային դիաբետ,
  • Սուլֆանիլմիզանյութի հանդեպ գերզգայունություն,
  • Ծանր երիկամային կամ լյարդային անբավարարություն (Համեմատաբար օգտավետ է թեթև երիկամային անբավարարության ժամանակ, օրինակ՝ 3-րդ աստիճանի երիկամների քրոնիկ հիվանդության),
  • Հղիություն և կրծքով կերակրում։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թերշաքարարյունություն, չնայած հայտնաբերվել է, որ այն նույնքան արդյունավետ է, ինչ գլիմեպիրիդը՝ սուլֆանիլմիզանյութի ածանցյալների նոր սերնդի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպական GUIDE հետազոտությունը ցույց է տվել, որ գլիկլազիդը 50 %-ով ավելի քիչ է նպաստում թերշաքարայունության դրսևորմանը՝ գլիմեպիրիդի հետ համեմատած[4]։

Փոխազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանազոլի, քլորպրոմազինի, գլյուկոկորտիկոիդների, պրոգեստինների կամ β-2 ագոնիստների հետ կիրառման հետևանքով կարող է առաջանալ գերշաքարարյունություն։ Դրա հիպոգլիկեմիկ ազդեցությունը կարող է ուժեղանալ ֆենիլբութազոնի, ալկոհոլի, ֆլյուկոնազոլի, β-արգելակիչների, և հնարավոր է ԱՓՖ-ճնշիչների հետ կիրառելիս։ Հայտնաբերվել է, որ ռիֆամպինը մարդկանց մոտ ուժեղացնում է գլիկլազիդի նյութափոխանակությունը[5]։

Գերդեղաչափում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիկլազիդի գերդեղաչափումը կարող է բերել ծանր թերշաքարարյունության, որը պահանջում է գլյուկոզի անհապաղ ներերակային ներարկում և մոնիթորինգ։

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիկլազիդը ընտրողաբար կապվում է սուլֆանիլմիզանյութի ընկալիչների (SUR-1) հետ՝ ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների մակերեսին։ Ապացուցվել է, որ այն իրականացնում է սրտանոթային համակարգի պաշտպանական ֆունկցիա, քանի որ այն սրտում չի կապվում սուլֆանիլմիզանյութի ընկալիչների (SUR-2A) հետ[6]։ Այդ փոխազդեցությունը արդյունավետորեն փակում է K+ իոնային մղանցքները։ Այն նվազեցնում է բջջից կալիումի արտահոսքը, ինչը բերում է բջջի դեպոլյարիզացիայի։ Դա իր հերթին բերում է պոտենցիալ կախյալ Ca-ական իոնային մղանցքների բացմանը, բարձրացնելով Ca++ ներհոսքը։ Այնուհետև Ca-ը կարող է կապվել կալմոդուլինի հետ և ակտիվացնել դրան, ինչը իր հերթին բերում է ինսուլինի արտազատմանը։ MODY դիաբետով մկան անհրաժեշտ մոդելը ենթադրում է, որ գլիկլազիդի նվազեցված կլիրենսը ապահովում է MODY դիաբետով պացիենտների արդյունավետ բուժումը, բայց Ուրբանովան և համահեղինակները հայտնաբերել են, որ MODY դիաբետով պացիենտները տարբեր կերպ են արձագանքում և որ չի նկատվել գլիկլազիդի կոնցենտրացիայի անըդհատ նվազեցում պատահական ընտրված HNF1A-MODY և HNF4A-MODY պացիենտների մոտ[7]}}։

Այս դասակարգումը միանշանակ չի եղել, քանի որ գրականության մեջ այն կիրառվում է որպես առաջին[8] և երկրորդ սերնդի[9] սուլֆանիլմիզանյութ։

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսադեղագործական դեղապատրաստուկների դասակարգման համակարգի (BCS) համաձայն՝ գլիկլազիդը համապատասխանում է BCS-ի երկրորդ սերնդի դեղերի խմբին, որը դժվարալույծ է և ունի բարձր թափանցելիություն[10]։

Լուծելիությունը ջրում=0.027մգ/լ[11]

  • Հիպոգլիկեմիկ սուլֆանիլմիզանյութ, ինսուլինի սեկրեցիայի առաջին պիկի վերականգնում, ինսուլինի հանդեպ զգայունության բարձրացում
  • Գլիկեմիկ-կախյալ արյունատար անոթային ազդեցություններ, հակաօքսիդանտային ազդեցություն
  • Ակտիվ շրջանառվող մետաբոլիտները բացակայում են.

Նյութափոխանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիկլազիդը ենթարկվում է լայնածավալ նյութափոխանակության՝ մի քանի ոչ ակտիվ մետաբոլիտների, գլխավորապես մեթիլհիդրօքսիգլիկլազիդի և կարբօքսիգլիկլազիդի։ CYP2C9 մասնակցում է հիդրօքսիգլիկլազիդի առաջացմանը մարդու լյարդի քրոմոսոմներում և ռեկոմբինանտ P450 ցիտոքրոմի պատերում in vitro[12][13]։ Գլիկլազիդ MR-ի ֆարմակոկինետիկայի վրա գլխավորապես ազդում են CYP2C19 գենետիկական պոլիմորֆիզմը՝ CYP2C9 գենետիկական պոլիմորֆիզմի փոխարեն[14][15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 474. ISBN 9780857111562.
  2. 2,0 2,1 2,2 «Bilxona 30mg Modified-release Tablets - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. 2016 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 449. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. Schernthaner, G.; Grimaldi, A.; Di Mario, U.; Drzewoski, J.; Kempler, P.; Kvapil, M.; Novials, A.; Rottiers, R.; և այլք: (2004). «GUIDE study: Double-blind comparison of once-daily gliclazide MR and glimepiride in type 2 diabetic patients». European Journal of Clinical Investigation. 34 (8): 535–42. doi:10.1111/j.1365-2362.2004.01381.x. PMID 15305887.
  5. Park, J; Kim, KA; Park, PW; Park, CW; Shin, JG (2003). «Effect of rifampin on the pharmacokinetics and pharmacodynamics of gliclazide». Clinical Pharmacology & Therapeutics. 74 (4): 334–40. doi:10.1016/S0009-9236(03)00221-2. PMID 14534520.
  6. Lawrence, C. L.; Proks, P.; Rodrigo, G. C.; Jones, P.; Hayabuchi, Y.; Standen, N. B.; Ashcroft, F. M. (2001). «Gliclazide produces high-affinity block of K ATP channels in mouse isolated pancreatic beta cells but not rat heart or arterial smooth muscle cells». Diabetologia. 44 (8): 1019–25. doi:10.1007/s001250100595. PMID 11484080.
  7. Urbanova, J.; և այլք: (2015). «Half-Life of Sulfonylureas in HNF1A and HNF4A Human MODY Patients is not Prolonged as Suggested by the Mouse Hnf1a-/- Model». Current Pharmaceutical Design. 21: 5736–5748. doi:10.2174/1381612821666151008124036.
  8. Ballagi-Pordány, György; Köszeghy, Anna; Koltai, Mária-Zsófia; Aranyi, Zoltán; Pogátsa, Gábor (1990). «Divergent cardiac effects of the first and second generation hypoglycemic sulfonylurea compounds». Diabetes Research and Clinical Practice. 8 (2): 109–14. doi:10.1016/0168-8227(90)90020-T. PMID 2106423.
  9. Shimoyama, Tatsuhiro; Yamaguchi, Shinya; Takahashi, Kazuto; Katsuta, Hidenori; Ito, Eisuke; Seki, Hiroyuki; Ushikawa, Kenji; Katahira, Hiroshi; և այլք: (2006). «Gliclazide protects 3T3L1 adipocytes against insulin resistance induced by hydrogen peroxide with restoration of GLUT4 translocation». Metabolism. 55 (6): 722–30. doi:10.1016/j.metabol.2006.01.019. PMID 16713429.
  10. Karmoker J, Priya R, Sarkar S, Islam S (2017). «Comparative in vitro equivalence evaluation of some local Gliclazide brands of Bangladesh» (PDF). The Pharma Innovation Journal. 6: 152–157. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  11. Gopal Venkatesh Shavi et al. Enhanced dissolution and bioavailability of gliclazide using solid dispersion techniques; International Journal of Drug Delivery 2 (2010) 49-57
  12. Elliot, David J.; Lewis, Benjamin C.; Gillam, Elizabeth M. J.; Birkett, Donald J.; Gross, Annette S.; Miners, John O.; Miners, JO (2007). «Identification of the human cytochromes P450 catalysing the rate-limiting pathways of gliclazide elimination». British Journal of Clinical Pharmacology. 64 (4): 450–7. doi:10.1111/j.1365-2125.2007.02943.x. PMC 2048545. PMID 17517049.
  13. Rieutord, A; Stupans, I; Shenfield, GM; Gross, AS (1995). «Gliclazide hydroxylation by rat liver microsomes». Xenobiotica. 25 (12): 1345–54. doi:10.3109/00498259509061922. PMID 8719909.
  14. Xu, H; Williams, K M; Liauw, W S; Murray, M; Day, R O; McLachlan, A J (2009). «Effects of St John's wort and CYP2C9 genotype on the pharmacokinetics and pharmacodynamics of gliclazide». British Journal of Pharmacology. 153 (7): 1579–86. doi:10.1038/sj.bjp.0707685. PMC 2437900. PMID 18204476.
  15. Zhang, Yifan; Si, Dayong; Chen, Xiaoyan; Lin, Nan; Guo, Yingjie; Zhou, Hui; Zhong, Dafang (2007). «Influence of CYP2C9 and CYP2C19 genetic polymorphisms on pharmacokinetics of gliclazide MR in Chinese subjects». British Journal of Clinical Pharmacology. 64 (1): 67–74. doi:10.1111/j.1365-2125.2007.02846.x. PMC 2000619. PMID 17298483.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլիկլազիդ» հոդվածին։