Գլեդիս Օլեբիլ Մասիրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գլեդիս Օլեբիլ Մասիրից)
Jump to navigation Jump to search
Գլեդիս Օլեբիլ Մասիրե
LGOM.png
Դրոշ
Բոտսվանայի Առաջին տիկին
1980-1998
Նախորդող Ռութ Ուիլյամս Կհամա
Հաջորդող Բարբարա Մոգաե
 
Մասնագիտություն՝ ուսուցչուհի և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 30, 1932(1932-07-30)
Վախճանի օր մայիսի 17, 2013(2013-05-17) (80 տարեկանում)
Վախճանի վայր Փարքթաուն, Յոհանեսբուրգ (քաղաքային օկրուգ), Գաուտենգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն
Ամուսին Կվետ Կետումիլե Մասիրե

Գլեդիս Մոլեֆի Օլեբիլ Մասիրե (անգլ.՝ Gladys Molefi Olebile Masire, հուլիսի 30, 1932(1932-07-30) - մայիսի 17, 2013(2013-05-17), Փարքթաուն, Յոհանեսբուրգ (քաղաքային օկրուգ), Գաուտենգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն), բոտսվանացի ուսուցիչ, քաղաքական գործիչ: Եղել է Բոտսվանայի ամենաերկար կառավարող Առաջին տիկինը (1980-1998 թթ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեբիլ Մասիրեն ծնվել է 1932 թվականին Մաֆիկենգի Մոդիմոլա գյուղում՝ Ֆենկվան Մոգվերայի և Մաբու Մոգվերայի ընտանիքում: Մորական կողմից սերում է Տավանա-ա-Թշիդի Մինա Տոլո թագավորական ընտանիքից: Տիգերկլուֆն ավարտից հետո նա գնացել է մոր հետքերով և դարձել ուսուցիչ, երկար տարիներ դասավանդել Մաֆիկենգում, իսկ ավելի ուշ՝ Կանեում[1]:

1980-ական թվականներին Բոտսվանայում ԱՄՆ դեսպան Հորաս Դաուսոնի կնոջ՝ Լուլա Հորասի աջակցությամբ Օլեբիլ Մասիրեն Բոտսվանայում կազմակերպել է առաջին բարեգործությունը[2]: Բարեգործությունն անվանվել է «Երեխան երեխային Բոտսվանայի հիմնադրամ», և Օլեբիլ Մասիրեն մինչև 1996 թվականին եղել է հիմնադրամի պատվավոր նախագահ[3]:

1990 թվականին Օլեբիլ Մասիրեն եղել է Մանդելայի ազգային ընդունելության կոմիտեի անդամ, որն օգնել է նախապատրաստվելու Նելսոն Մանդելայի 1990 թվականի հունիսին դեպի Գաբորոնե այցին Ռոբենայլենդից ազատագրվելուց հետո[4]:

Մահացել է 2013 թվականի մայիսի 17-ին Հարավաֆրիկյան Փարքթաուն արվարձանի Միլփարկ հիվանդանոցում: Թաղված է Կանեում 2013 թվականի մայիսի 25-ին[1]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ամուսնացել է Բոտսվանայի նախկին նախագահ Կվետ Կետումիլե Մասիրեի հետ և ունեցել են վեց երեխա[5]:

Նախորդող
Ռութ Ուիլյամս Կհամա
Բոտսվանայի առաջին տիկին
Գլեդիս Օլեբիլ Մասիր

1980 - 1998
Հաջորդող
Բարբարա Մոգաե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Fare thee well...Mother of the Nation»։ gov.bw։ Վերցված է 15 November 2016 
  2. National Headliners։ Jet։ 6 August 1990: 12։ Վերցված է 15 November 2016 
  3. Pridmore Pat (1996)։ Children as health educators : the child-to-child approach (Ph.D.)։ University of London 
  4. Makgala Christian John (2006)։ «The BNF and BDP's 'Fight' for the Attention of the ANC, 1912-2004: A Historical Perspective»։ Botswana Notes and Records 38: 115–133։ JSTOR 41235991 
  5. Morton Fred, Ramsay Jeff, Themba Mgadla Part (2008)։ Historical Dictionary of Botswana (4th ed.)։ էջ 208։ ISBN 9780810854673։ Վերցված է 15 November 2016