Jump to content

Ռութ Ուիլյամս Կհամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռութ Ուիլյամս Կհամա
Ռութ Ուիլյամս և Սերետսե Կհամաները և նրանց երեք որդիները
Դրոշ
Դրոշ
Բոտսվանայի Առաջին տիկին
սեպտեմբերի 30, 1966 - հուլիսի 13, 1980
Հաջորդող Գլեդիս Օլեբիլ Մասիր
 
Կուսակցություն՝ Բոտսվանայի դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 9, 1923(1923-12-09)[1]
Ծննդավայր Բլեքհիթ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Վախճանի օր մայիսի 22, 2002(2002-05-22) (78 տարեկան)
Վախճանի վայր Գաբորոնե, Բոտսվանա[2]
Թաղված Սերովե
Քաղաքացիություն  Բոտսվանա
Հայր George Williams?
Ամուսին Սերետսե Կհամա[3]
Զավակներ Յան Կհամա, Տսհեկեդի Կհամա II և Jacqueline Khama?

Ռութ Ուիլյամս Կհամա, Լեդի Կհամա (անգլ.՝ Ruth Williams Khama, Lady Khama, դեկտեմբերի 9, 1923(1923-12-09)[1], Բլեքհիթ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - մայիսի 22, 2002(2002-05-22), Գաբորոնե, Բոտսվանա[2]), եղել է Բոտսվանայի առաջին նախագահ, Բամանգվատո ցեղի ավագ ղեկավար Սըր Սերետսե Կհամայի կինը։ 1966-1980 թվականներին եղել է Բոտսվանայի առաջին Առաջին տիկինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Կհամայի ծննդյան անունը Ռութ Ուիլյամս է, ծնվել է հարավարևելյան Լոնդոնի Էլթհեմ շրջանում[4][5]՝ Ջորջ և Դորոթի Ուիլյամսների ընտանիքում[6]։ Հայրը Հնդկաստանում եղել է Բրիտանական բանակի կապիտան, հետագայում աշխատել է ծովային առևտրի ոլորտում։ Ռութը մտերիմ է եղել քրոջ՝ Մուրիել Ուիլյամս-Սենդերսոնի հետ[7]։

Ռութ Ուիլամսը սովորել է Էլթհեմի ավագ դպրոցում, այնուհետև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիայի հարավում եղել է Կանանց օժանդակ օդային ուժերի շտապ օգնության վարորդ տարբեր օդանավակայաններում։ Պատերազմից հետո Լոնդոնի Լլոյդս անդերռայթինգ ֆիրմայում Քաթբերթ Հիֆի մոտ աշխատել է որպես քարտուղար։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականի հունիսին Լոնդոնյան միսիոներական ընկերության կողմից կազմակերպված Nutford House-ում պարի ժամանակ Ռութի քույրը նրան ներկայացրեց այն ժամանակվա արքայազն Սերետսե Կհամայի հետ։ Նա Բամանգվատո ժողովրդի գլխավոր ղեկավար Սեկգոմա II- ի որդին էր, և մեկ տարի Օքսֆորդի Բալիոլի քոլեջում սովորելուց հետո Լոնդոնում իրավագիտություն էր ուսանում Inner Temple-ում։ Զույգը ջազի սիրահար էր և արագ սիրահարվեցին միմյանց[8]։ Նրանց ամուսնության պլանները հակասություն առաջացրեցին ինչպես Բեկուանալենդի (Հարավային Աֆրիկայում Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ) ցեղային ավագների, այնպես էլ Հարավային Աֆրիկայի կառավարության հետ, որը հաստատել էր ռասայական սեգրեգացիայի համակարգ, որը հայտնի է որպես ապարտհեյդ։

Բրիտանական կառավարությունը միջամտել է ամուսնությունը դադարեցնելու փորձին։ Լոնդոնի եպիսկոպոս Ուիլյամ Վանդը հայտարարել է, որ թույլ կտա եկեղեցական հարսանիք միայն այն դեպքում, եթե կառավարությունը համաձայներ[9]։ 1948 թվականի սեպտեմբերին զույգն ամուսնացել է Քենսինգթոնի գրանցման գրասենյակում[10]։ Հարավային Աֆրիկայի վարչապետ Դանիել Մալան նրանց ամուսնությունը նկարագրել է որպես «գարշելի»[9][11]։ Այն ժամանակ ուսանող-ուսուցիչ, հետագայում Տանզանիայի նախագահ Ջուլիուս Ներերեն ասել է, որ այն «աշխարհի ամենահրաշալի սիրային պատմություններից մեկն է»[10]։

Զույգը վերադարձավ Բեկուանալենդ, որն այն ժամանակ Բրիտանիայի պրոտեկտորատն էր և աջակցություն ստացավ այնտեղ։ 1950 թվականին Սերետսեին կանչեցին Լոնդոն բանակցելու բրիտանացի պաշտոնյաների հետ և արգելեցին տուն վերադառնալ, և նա մնաց աքսորում։ Ռութը միացավ նրան Անգլիայում և մինչև 1951 թվական ամուսիններն որպես աքսորյալներ ապրեցին Կրոյդոնում[9]։

Բեկուանալենդում շարունակվում էր ժողովրդական աջակցությունը և բողոքը։ Ամուսիններին թույլատրեցին վերադառնալ 1956 թվականին, երբ Բամանգվատոյի ժողովուրդը հեռագիր ուղարկեց թագուհի Եղիսաբեթ II-ին։ Սերետսեն հրաժարվեց իր ցեղի գահից և Սերովեում դարձավ ֆերմեր։

Սերետսեն հիմնադրել է ազգայնական Բեկուանալենդի դեմոկրատական կուսակցությունը և հաղթել 1965 թվականի ընդհանուր ընտրություններում։ Որպես Բեկուանալենդի վարչապետ, նա պայքարեց անկախության համար, որին երկիրը հասավ 1966 թվականին։ Սերետսե Կհաման դարձավ անկախ Բոտսվանայի առաջին նախագահը և արժանացավ Բրիտանական կայսրության շքանշանի։ Ամուսնու պաշտոնավարման չորս անընդմեջ ժամկետներում՝ 1966-1980 թվականներին, Լեդի Կհաման եղել է ազդեցիկ և քաղաքականապես ակտիվ Առաջին տիկին։

Կհաման և ամուսինն ունեցել են չորս երեխա։ Անդրանիկ զավակը՝ Ջակլինը, ծնվել է Բեկուանալենդում 1950 թվականին, Սերետսեի աքսորից որոշ ժամանակ անց։ Առաջին որդին՝ Յան Կհաման, ծնվել է 1953 թվականին՝ Անգլիայում, և երկվորյակներ՝ Էնթոնի և Տսհեկեդի Կհամաները Բեկուանալենդում 1958 թվականին (Էնթոնիի անունը դրել են Թոնի Բենի պատվին, հայտնի որպես Էնթոնի Ուեդվուդ Բեն, ով 1950-ական թվականներին օգնել է նրանց վերադառնալու աքսորից[11]): Ռութ Ուիլյամս Կհաման Բոտսվանայում է մնացել ամուսնու մահից հետո և նրան անվանել են "Mohumagadi Mma Kgosi" (մայր թագուհի)։

Նրանց որդիներից երկուսը՝ Յանն ու Տսեկեդին, հայտնի քաղաքական գործիչներ են Բոտսվանայում։ Յան Կհաման 2008 թվականին ընտրվել է Բոտսվանայի նախագահ։

Կհաման մահացել է կոկորդի քաղցկեղից 78 տարեկան հասակում Գաբորոնեում։ Թաղված է Բոտսվանայում՝ ամուսնու կողքին[9][11]։

Հանրահայտ մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Կհամայի մասին նկարահանվել է «Անհարմար ամուսնություն» ֆիլմը՝ հիմնված Մայքլ Դաթֆիլդի համանուն գրքի վրա[12]։ Colour Bar գիրքը պատմում է Կհամայի հարաբերությունների ու պայքարի մասին[13]։

Լեդի Կհամայի դերը ռեժիսոր Ամմա Ասանտեի 2016 թվականին նկարահանված «Միացյալ թագավորություն» ֆիլմում մարմնավորել է Ռոզամունդ Փայկը[14]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Williams, Susan. 2006. Colour Bar. Allen Lane. 0-7139-9811-3
  • Dutfield, Michael. 1990. "A Marriage of Inconvenience, The Persecution of Ruth and Seretse Khama". Routledge. 0-04-440495-6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 https://camissamuseum.co.za/index.php/7-tributaries/4-cape-non-conformist-europeans/ruth-williams-khama
  3. ↑ https://en.wikipedia.org/wiki/Ruth_Williams_Khama
  4. ↑ Q. N. Parsons, ‘Khama, Sir Seretse (1921–1980)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2011 accessed 23 Mar 2016
  5. ↑ Sometimes described as being in Lewisham or Blackheath.
  6. ↑ A Life of Service - Lady Khama Արխիվացված 2018-10-27 Wayback Machine, Sunday Standard, 20 August 2012
  7. ↑ Sir Seretse Khama’s sister in law, Muriel Sanderson, is no more Արխիվացված 2019-11-12 Wayback Machine, The Monitor, 29 June 2015
  8. ↑ Ruth Williams Khama obituary, The Independent, 30 May 2002
  9. 1 2 3 4 Obituary: Lady Ruth Khama, The Guardian, 29 May 2002
  10. 1 2 Lady Khama (Ruth Williams) Արխիվացված 2017-08-12 Wayback Machine, The Scotsman, 30 May 2002
  11. 1 2 3 Lady Khama, The Daily Telegraph, 24 May 2002
  12. ↑ A Marriage of Inconvenience (1990), IMDb, 14 August 1990
  13. ↑ The bride wore black, The Guardian, 19 August 2006
  14. ↑ 'Belle' Filmmaker to Direct David Oyelowo, Rosamund Pike in 'A United Kingdom, The Hollywood Reporter, Kit Borys

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
Պաշտոնը ստեղծվել է
Բոտսվանայի առաջին տիկին
Ռութ Ուիլյամս Կհամա

սեպտեմբերի 30, 1966 - հուլիսի 13, 1980
Հաջորդող
Գլեդիս Օլեբիլ Մասիր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Ուիլյամս Կհամա» հոդվածին։