Նատալյա Գլեբովա
Նատալյա Գլեբովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1981[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Կանադա |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ռայերսոնի անվան համալսարան և London Central Secondary School? |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Ամուսին | Paradorn Srichaphan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | hhblife.com |
Natalie Glebova Վիքիպահեստում |
Նատալյա Վլադիմիրի Գլեբովա (անգլ.՝ Natalie Glebova, նոյեմբերի 11, 1981[1], Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ ռուս մոդել, Միսս Տիեզերք Կանադա 2005 (անգլ.՝ Miss Universe Canada), Միսս Տիեզերք 2005 Բանգկոկում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյան ծնվել է Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում։ Վեց տարի սովորել է տեղի թիվ 6 ավագ դպրոցում։ Նա սովորել է դասական դաշնամուր և 12 տարեկանում ավարտել պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցը։ Հաղթել է մարզական ռիթմիկ մարմնամարզության տարբեր առաջնություններում։
13 տարեկանում՝ 1994 թվականին, Նատալյա Գլեբովան ծնողների հետ արտագաղթել է Կանադայի Տորոնտո քաղաք։ Նախքան «Միսս տիեզերք» մրցույթը Նատաշան աշխատել է որպես մոդել և Տորոնտոյի Ռայերսոնի համալսարանում ստացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առևտրի, կառավարման և շուկայավարման բակալավրի աստիճան։ Աշխատել է նաև որպես տարրական և ավագ դպրոցի մոտիվացիոն խոսնակ։
2004 թվականին Նատալյան մասնակցել է «Միսս տիեզերք Կանադա» մրցույթին, որտեղ զբաղեցրել է երրորդ տեղը։ 2005 թվականի հունվար ամսվա մրցումներում նա նվաճել է «Միսս Կանադա» տիտղոսը։
Նատալյա Գլեբովան մասնակցել է Բանգկոկում կայացած «Միսս Տիեզերք 2005» մրցույթին և հաղթող ճանաչվել։ Նրա հաղթանակը Կանադայի պատմության մեջ երկրորդն էր՝ Լոնդոնից Կարեն Դիանա Բոլդվինից հետո, որը «Միսս տիեզերք» մրցույթում հաղթել էր 1982 թվականին։
2006 թվականից Նատալյան բնակվում է Բանգկոկում (Թաիլանդ)։ Նա «Fah Glebova International» ընկերության հիմնադիր-նախագահն է։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի նոյեմբերի 29-ին Նատալյան ամուսնացել է Թաիլանդի հայտնի թենիսիստ Պարադորնա Սիչափխանի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Բանգկոկում։ 2011 թվականի փետրվարի 25-ին զույգը հայտարարել է ամուսնալուծության մասին[2]։
2016 թվականի ապրիլի 9-ին ծնվել է Գլեբովայի և Դին Քելիի դուստրը՝ Մայա Քելլի Գլեբովան[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Тайский теннисист Шричапан и „Мисс Вселенная — 2005“ Наталья Глебова развелись» — РИА Новости, 25.02.2011
- ↑ «Cựu hoa hậu hoàn vũ Natalie Glebova khoe con mới sinh | Giải Trí». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Նատաշան լավն է, բայց, ավաղ, մերը չէ․ «Միսս տիեզերքը» ծնվել է Տուապսեում
- Նատալյա Գլեբովա Ֆեյսբուքում
- Ամսագրերի լուսանկարների պատկերասրահ և տեսանյութեր
- Paradorn Sichapan & Miss Universe 2005 Natalie Glebova Are Engaged Արխիվացված 2008-10-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Գլեբովա» հոդվածին։ |
|