Գի Սեն-Վիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գի Սեն-Վիլ
Ծնվել էհոկտեմբերի 21, 1942(1942-10-21)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրՊորտ-օ-Պրենս, Հայիթի
Քաղաքացիություն Հայիթի
Մասնագիտությունֆուտբոլիստ

Գի Սեն-Վիլ (ֆր.՝ Guy Saint-Vil, հոկտեմբերի 21, 1942(1942-10-21)[1][2], Պորտ-օ-Պրենս, Հայիթի), 1960-70-ականների հայիթցի ֆուտբոլիստ, հարձակվող։

Հայտնի է Հայիթիի առաջնությունում մայրաքաղաքային «Վիոլետ» (Violette Athletic Club) ակումբի կազմում ելույթներով։ Հանդես է եկել նաև Հյուսիսամերիկյան սոքերի լիգայի (NASL) «Baltimore Bays» և «Baltimore Comets» ակումբներում։

Հայիթիի հավաքականի կազմում հանդես է եկել Արևմտյան Գերմանիայում կայացած 1974 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, մասնակցել է խմբային փուլի երկու հանդիպման՝ Արգենտինայի (1:4) և Իտալիայի դեմ (1:3)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]