Գի Մումինու
Գի Մումինու ֆր.՝ Dimitri | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Guy Jean Mouminoux[1] |
Կեղծանուն | Guy Sajer[2], Dimitri[2] և Dimitri Lahache[3] |
Ծնվել է | հունվարի 13, 1927[3][4][5][…] |
Ծննդավայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[1] |
Վախճանվել է | հունվարի 11, 2022[6][7][1] (94 տարեկան) |
Մահվան վայր | La Ferté-sous-Jouarre[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կոմիքսների արտիստ, գրող, comics creator, գծանկարիչ և սցենարիստ |
Թեմաներ | Կոմիքս[8][8][8] և creative and professional writing?[8][8][8] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Association des amis de Robert Brasillach? |
Գի Մումինու (ֆր.՝ Guy Mouminoux, հունվարի 13, 1927[3][4][5][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[1] - հունվարի 11, 2022[6][7][1], La Ferté-sous-Jouarre[1]), կոմիքսների ֆրանսիացի նկարիչ (Մումինու (Mouminoux), Դիմիտրի (Dimitri) կեղծանուններով) և գրող (Գի Զայեր (Guy Sajer) կեղծանունով)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Փարիզում, հասակ է առել Էլզասում։ 1940 թվականին Էլզասն օկուպացվել է նացիստական Գերմանիայի կողմից և Ֆրանսիայի կապիտուլյացիայից մի քանի ամիս հետո միացվել է Ռայխին։ 1942 թվականին Մումինուն զորակոչվել է վերմախտ, որտեղ ծառայել է իր գերմանուհի մոր ազգանունով՝ Զայեր (գերմ.՝ Sajer)։ Ավելի ուշ նա իր հարցազրույցի ժամանակ ասել է.
Երբ Էլզասը, որտեղ ես ապրում է, բռնակցվեց Գերմանիային, ես 13 տարեկան է։ Ստրասբուրգի երիտասարդական ճամբարից ես տեղափոխվեցի նույնպիսի ճամբար Քելում՝ Գերմանիայում։ Ռազմականացված, բայց չզինված «Աշխատանքային պարհակ» կազմակերպությունում ծառայելն այնքան էլ պատվաբեր չէր։ Ես երազում էի դառնալ իսկական զինվոր՝ ոչինչ չիմանալով պատերազմի մասին։ Լիովին բնական է, որ ես հայտնվեցի վերմախտում։ Եվ ի՞նչ էիք դուք ուզում ինձնից։ Հակառակ դեպքում ինձ կգնդակահարեին որպես դասալիքի[9]։
Բնօրինակ տեքստ (ֆր.)Quand l'Alsace, où je vivais, a été annexée par l'Allemagne, j'avais 13 ans. D'un camp de jeunesse à Strasbourg, je passe à un camp de jeunesse à Kehl, en Allemagne. L'Arbeitsdienst, un groupe militarisé mais non armé n'était pas très glorieux. On rêvait d'être de vrais soldats, en ignorant tout de la guerre. Par un enchaînement naturel, je me retrouve dans la Wehrmacht, l'armée allemande. Qu'auriez-vous voulu que je fasse ? Comme déserteur, on m'aurait fusillé.
Գի Զայերը կռվել է Արևելյան ճակատում, նախ՝ թիկունքային ապահովման զորքերի անհայտ զորաբաժանման 19 վաշտում, ապա «Մեծ Գերմանիա» դիվիզիայի կազմում։ Մասնակցել է Խարկովի երրորդ մարտում, Խորկովի գործողությանը, Դնեպրի ճակատամարտին, Բոբրույսկի պաշտպանությանը և այլ մարտերի Արևելյան Պրուսիայում։ Երկուսուկես տարվա ծառայությունից հետո նա գերի է հանձնվել ամերիկացիներին 1945 թվականին։ Իր ծառայության տարիները նա ներկայացրել է իր «Մոռացված զինվորը» (ֆր.՝ Le Soldat oublié, 1967) գրքում, որ հրատարակվել է Գի Զայել ստորագրությամբ։ Այդ գիրքը բազմիցս վերահրատարակվել, թարգմանվել տարբեր լեզուներով և համարվում է գերմանական բանակի առօրյայի, կենցաղի ու գերմանացի զինվորների բարքերի մասին պատմող ամենավառ վկայություններից մեկը։
Ֆրանսիայում Գու Մումինուն ավելի հայտնի է որպես նկարիչ, բազմաթիվ կոմիքսների հեղինակ, որ հրատարակվել են 1960-ական թվականներից սկսած կոմիքսների առաջատար ամսագրերում՝ «Cœurs Vaillants», «Fripounet», «Charlie Mensuel» և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 4,0 4,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 5,0 5,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.pfg.fr/avis-de-deces/chercher-un-avis-de-deces/guy-mouminoux-159015
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.actuabd.com/Mort-de-Guy-Mouminoux-alias-Dimitri — 2022.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Czech National Authority Database
- ↑ «Interviews BD : Dimitri»։ Brussels BD Tour (ֆրանսերեն)։ Décembre 2003։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2017-07-28
|
- Հունվարի 13 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 11 մահեր
- 2022 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի գրողներ
- Կոմիքսների նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Գրողներ այբբենական կարգով
- Կեղծանուններ