Մոռացված զինվորը
Մոռացված զինվորը ֆր.՝ Le Soldat oublié | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | հուշագրություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Գի Մումինու |
Երկիր | Ֆրանսիա |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Հրատարակվել է | 1967 |
«Մոռացված զինվորը» (ֆր.՝ Le Soldat oublié), գիրք Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որն առաջին անգամ հրատարակվել է 1967 թվականին Գի Զայեր (ֆր.՝ Guy Sajer, ազգանունը կարդացվում է գերմաներենի օրինակով) ստորագրությամբ։ Հետագայում նկարիչ Գի Մումինուն բացահայտել է, որ գրքի հեղինակն ինքն է։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքն ինքնակենսագրական պատում է գերմանացի զինվորի անունից, որը կռվում է Արևելյան ռազմաճակատում, այսինքն՝ Խորհրդային Միության դեմ, ապա գերմանացիների նահանջի ճամանակ Լեհաստանում։ Գրքի հերոսը պատանի Էլզասն է, որին 1942 թվականին 16 տարեկանում զորակոչել են գերմանական բանակ։ Սովորելուց հետո նա ընկնում է նախ տրանսպորտային զորամաս, ապա «Մեծ Գերմանիա» էլիտային դիվիզիա։ Գրքի պատումն ավարտվում է 1945 թվականին, երբ այն զորամասը, որի շարքերում ծառայում է հերոսը, հանձնվում է դաշնակիցների զորքերին, և հերոսը ենթարկվում է հետաքննության այն հարցով, թե արդյոք նրան պետք է համարել գերմանացի զինվոր, թե ֆրանսիացի-կոլաբորացիոնիստ։
Գի Զայերն առանց գունազարդումներ նկարագրել է պատերազմական առօրյան, պատերազմի անողոքությունն ու անիմաստությունը։ Բազմիցս ներկայացվում են գերեվարված զինվորների ու պարտիզանների նկատմամբ ցուցաբերված անհիմն դաժանության դեպքեր, սակայն դրանք արդարացվում են հակառակորդի նույնպիսի դաժանություններով։ Հեղինակը չի թաքցնում նաև գերմանացի զինվորների կատարած հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ՝ պատմելով թալանի, բռնաբարությունների ու սպանությունների մասին։
Արժանահավատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաբանները կասկած են արտահայտել Զայերի գրքի արժանահավատության վերաբերյալ, մասնավորապես նշելով զորամասերի անվանումների սխալ լինելը, սպաների անունների չհամընկնելը վերմախտի արխիվների տվյալների հետ, սյուժետային որոշ անհամաձայնեցվածություններ (մասնավորապես՝ Edwin L. Kennedy, Jr., «The Forgotten Soldier: Fiction or Fact?» // Army History, no. 22 (Spring 1992): 23-25)։ Այդպիսի վերանայման կողմակիցների տեսնակյունից՝ Զայերի գիրքը պետք է համարել ոչ այնքան հուշագրություն, որքան իրական նախատիպերով պատմավեպ։ Ըստ այլ մասնագետների, մասնավորապես՝ պատմաբան Դուգլաս Նեշի, գրքում պարունակվող սխալները բոլորովին ոչ սկզբունքային են, իսկ մի շարք դեպքերում՝ ընդհանրապես տեղ չունեն (այսպես, Նեշը նշում է, որ բոլոր վեճերն այն մասին, թե ինչպես է կոչվել Զայերի զորամասը, և գոյություն է ունեցել արդյոք իրականում այդպիսի համարով զորաբաժանում, առաջանում են գերմանական, ֆրանսիական ու անգլիական ռազմական տերմինաբանությունների անհամապատասխանությունների պատճառով)։
Ժողովրդականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Դուգլաս Նեշի՝ «Մոռացված զինվորը» երկար ժամանակի ընթացքում ընդգրկված է եղել ԱՄՆ բանակային զորաբաժանումների և ծովային հետևակի զորաբաժանումների ընթերցանության առաջարկվող ցանկերում։ Զինվորականներն ու պատմաբանները հաճախ այն ներկայացրել են որպես հետևակ-զինվորի կողմից մարտերի նկարագրության վառ օրինակ։ «Մոռացված զինվորով» զինվորական ընթերցողների երկու սերունդներ ուսումնասիրել են ռազմական գործողությունների իրականությունը, առաջին հերթին՝ նրա մարդկային չափումով. ինչպես է պատերազմն ազդում մարդու վրա ֆիզիկական, հոգեբանական ու մտավոր տեսանկյուններից»[1]։
Գի Զայերն իր գրքի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե ես որոշել եմ հրատարակել իմ գիրքը կեղծանունով, ապա միայն նրա համար, որ չխառնեմ իմ երկու երրորդությունները։ Բայց ինչ-որ սուտ լրագրողներ շտապեցին կապ գտնել դրանց միջև։ Այժմ արդեն ամբողջ աշխարհը գիտի, որ դա ես եմ, բայց այդ ժամանակ ես զայրացած էի։ Սա իմ պատմությունն է, մի մարդու պատմություն, որն ստիպված է եղել անել այն, ինչը նա բոլորովին չի ցանկացել։ Երբ Էլզասը, որտեղ ես ապրում է, բռնակցվեց Գերմանիային, ես 13 տարեկան է։ Ստրասբուրգի երիտասարդական ճամբարից ես տեղափոխվեցի նույնպիսի ճամբար Քելում՝ Գերմանիայում։ Ռազմականացված, բայց չզինված «Աշխատանքային պարհակ» կազմակերպությունում ծառայելն այնքան էլ պատվաբեր չէր։ Ես երազում էի դառնալ իսկական զինվոր՝ ոչինչ չիմանալով պատերազմի մասին։ Լիովին բնական է, որ ես հայտնվեցի վերմախտում։ Եվ ի՞նչ էիք դուք ուզում ինձնից։ Որ ես դառնամ դասալիք ու գնդակահարվե՞մ։ Պատերազմից բացի, որը, իհարկե, իսկական վայրագություն է, ինձ մոտ մնացել են նաև լավ հիշողություններ այդ ժամանակներից։ Պատերազմի ժամանակ ես չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Այո, ցեխի մեջ քարշ գալը, չքնելն ու վախենալը սարսափելի էր։ Իսկ պատերազմից հետո իմացա ու հասկացա շատ բան, բայց դրանից առաջ ես չունեի ոչ մի բարոյական խնդիր, որովհետև ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց ես նաև ոչնչի համար չեմ զղջում, ես գոհ եմ նրանից, որ ես այդ ամենն իմացել եմ, ինչքան էլ դա դաժան լինի։ Ես տեսել եմ ռուսների, որոնք իրենց պահում էին հրեշների նման, ես եղել եմ Արևելյան ռազմաճակատում և վերապրել ամենամեծ վախն իմ կյանքում։ Բայց ոչ վաղ անցյալում ես մի քանի անգամ եղել եմ Ռուսաստանում, և ես ոչ մեկի նկատմամբ ոխ չեմ պահում։ Բայց «Մոռացված զինվորի» հրատարակումից հետո ինձ տվել են ֆաշիստի պիտակ։ Եթե ինչ-որ մեկն ուզում է հավատալ դրան, դա իրենց խնդիրներն են, նման բաներն ինձ վաղուց չեն անհանգստացնում։ «Մոռացված զինվորը» կրել է բազմաթիվ վերահրատարակումներ, հիանալի եկամուտ բերել հրատարակիչ Լաֆոնին և ինձ տվել միջոցներ տարիների կյանքի համար։ Եվ այսօր այն բեսթսելլեր է մի քանի լեզուներով։ Իսկ որոշ ժամանակ առաջ ես բանակցություններ եմ վարել Պաուլ Վերհուվենի հետ հնարավոր էկրանավորման վերաբերյալ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ THE FORGOTTEN SOLDIER by Louis Brown
- ↑ «Dimitri». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.