Գիշերն Ուկրաինայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Գիշերն Ուկրաինայում
Archip Iwanowitsch Kuindshi 007.jpg
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1878
բարձրություն81 սանտիմետր
լայնություն163 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան

«Գիշերն Ուկրաինայում» (ռուս.՝ Вечер на Украине), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի նկարը, որը վրձնել է 1878 թվականին (և մասամբ վերամշակվել է 1901 թվականին): Նկարը հանդիսանում է ռուսական պետական թանգարանի հավաքածուի մի մասը: Նկարի չափսը՝ 81 × 163 սմ:

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիշերը Ուկրաինայում» նկարը (վերնագրված «Երեկո») առաջին անգամ ցուցադրվել է 1878 թվականին, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 6-րդ ցուցահանդեսի ժամանակ նկարչի մեկ այլ նկարի՝ «Անտառ» հետ միասին[1]:

Նկարի վրա պատկերված է խուտոր, որը լուսավորված է հարավային մայրամուտի ցոլքով: Նկարի կառուցվածքը հիշեցնում է Կուինջիի ավելի վաղ վրձնած կտավնեից մեկը՝ «Ուկրաինական գիշեր» (1876 թվական), որտեղ խրճիթը լուսավորված է ոչ թե լուսնի լույսով, այլ արևի ճառագայթներով, որն ընդգծվում է վառ բոսորագույնի օգտագործմամբ: Ինչպես այդ ժամանակաշրջանի մյուս կտավներում, Կուինջիի աշխատանքի հիմնական ուժը լուսավորության, լույսի խաղի և ստվերի գաղտնիքների բացահայտումն է[2]:

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստաբան Վլադիմիր Պետրովը Արխիպ Կուինջիի ծննդյան 150-ամյակին նվիրված հոդվածում գրել է.

Aquote1.png Օտար «վառվռունություն», նա խտացնում է և ամփոփում է երանգները, ուժեղացնում իր աշխատանքների «լուսաուժը» , օգտագործելով տեխնոլոգիական նորամուծություններ կապելով դիտողներին լույսի իրական կյանքի հետ: Այսպիսի ձգտումները մարմնավորված են Կուինջիի «Գիշերը Ուկրաինայում» նկարում (1878 թվական)[3]: Aquote2.png


Արխիպ Կուինջինի արվեստի մասին հոդվածում արվեստագետ Վիտալի Մանին նշում է.

Aquote1.png «Գիշերը Ուկրաինայում» կտավը թերևս Կուինջինի ստեղծագործական մեթոդի հատկանշական ստեղծագործություններից չէ: Գույնը նկարին հաղորդում է կախարդված անշարժություն, արտասովոր հանգստություն՝ կարծես այլմոլորակային հատկություններ: Ընդգծելու համար պայծառ լուսավորությունը նկարիչը հանել է դետալավորումը, որ Շիշկին մեթոդում հակասում է Կուինջիի մեթոդին և դարձել է առկա թեմաները հայտնաբերելու բանալին: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М. П. Неведомский։ «Архип Иванович Куинджи. Биография-характеристика, Куинджи и ТПХВ (часть 3)» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 12.07.2012 
  2. Владимир Петров։ «Статья к 150-летию Куинджи (часть 3)» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 12.07.2012 
  3. Виталий Манин։ «О творчестве Архипа Ивановича Куинджи» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 12.07.2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]