Jump to content

Գինու քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գինու քաղաք
Տեսակթանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունԲորդո
ՎայրԲորդո
Կայքlaciteduvin.com/fr
Քարտեզ
Քարտեզ

«Գինու քաղաք» (ֆր.՝ La Cité du Vin), ցուցահանդեսային տարածք-թանգարան է Բորդոյում, որտեղ ներկայացված է քաղաքի պատմությանն ու տնտեսությանը, որը սերտորեն կապված է գինեգործության, գինու առևտրի և գինու սպառման մշակույթի հետ։

Թանգարանը հանրության համար բացվել է 2016 թվականի հունիսին[1]։ Այն ստեղծելու համար պահանջվել է յոթ տարի։ Ըստ Բլումբերգի՝ թանգարանի ներդրումները կազմել են 81 մլն դոլար։

Թանգարանը գտնվում է հին արդյունաբերական թաղամասում՝ Գարոն գետի ափին, նախկին անգարների տեղում, որոնք Բորդոյի նավահանգստի բարգավաճման ժամանակ ծառայում էին գինու տակառների և շշերի պահեստ՝ տարբեր վայրեր առաքելու համար[2]։ Ֆուտուրիստական շինությունը նախագծվել է XTU գործակալության ճարտարապետներ Անուկ Լեժանդրի և Նիկոլա Դեսմազյերի կողմից[3]։

Թանգարանի մշտական ցուցադրությունը ինտերակտիվ է․ այցելուները հնարավորություն են ունենում համտեսել գինի, որը ներառված է տոմսի արժեքի մեջ։

Բացի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված տարածքից, թանգարանն ունի երկհարկանի գինու բար, 250 հոգու համար նախատեսված լսարան տարբեր վարպետության դասերի և կինոցուցադրությունների համար, հուշանվերների խանութ։ Վերին հարկը գտնվում է համտեսի մեծ սենյակ։ Ստորին հարկում կա գինու խանութ, որտեղ ներկայացված են տարբեր երկրների գինիներ։ Թանգարանի բացման օրվանից ի վեր առաջին տարում նրա այցելուների 74% -ը եղել են ֆրանսիացիներ, օտարերկրացիների շրջանում մեծամասնություն են կազմել անգլիացիները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Винный Гуггенхайм»: новый музей Cité du Vin в Бордо». РБК Стиль. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  2. ««Город вина» в городе Бордо». Русский очевидец | L’Observateur Russe (ռուսերեն). 2018 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  3. Anouk Legendre et Nicolas Desmazières : « Il faut remettre du vivant dans la ville et construire des bâtiments qui ne sont plus seulement passifs »

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինու քաղաք» հոդվածին։