Գիլերմո Ամոր
Գիլերմո Ամոր իսպ.՝ Guillermo Amor | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 4, 1967[1][2][3] (58 տարեկան) | |||||||||||||||||
| Ծննդավայր | Բենիդորմ | |||||||||||||||||
| Հասակ | 174 սմ | |||||||||||||||||
| Քաշ | 73 կգ | |||||||||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||
Գիլերմո Ամոր Մարտինես (իսպ.՝ Guillermo Amor Martínez, դեկտեմբերի 4, 1967[1][2][3], Բենիդորմ), իսպանացի ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես կիսապաշտպան։ Հայտնի է «Բարսելոնայում» իր ելույթներով։ Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 37 խաղ։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո դարձել է մարզիչ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարսելոնայի» սկաուտը 13-ամյա Ամորին նկատել է նրա հայրենի Բենիդորմի պատանեկան առաջնությունում[4]։ Նա աչքի է ընկել իր խաղով, ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, նա խաղացել է կեղծ փաստաթղթերով և իրականում եղել է 11 տարեկան։ Չնայած նրան, որ «Բարսելոնայի» ակադեմիա ընդունվում են միայն 14 տարեկանից բարձր պատանիները, Ամորի համար բացառություն է արվել[4]։
«Բարսելոնայի» հիմնական թիմի խաղերին Ամորին, որը մինչ այդ հանդես էր գալիս պատանեկան թիմերում և երկրորդ կազմում, ընդգրկվել է Յոհան Կրոյֆըի շնորհիվ։ Իսպանիայի առաջնության 1988/1989 մրցաշրջանի սկսվելուց առաջ Գիլերմոն ընդգրկվել է «Բարսայի» հայտացուցակում։ Սկզբում ֆուտբոլիստը եղել է պահեստայինների կազմում, բայց մի քանի հաջող խաղերից հետո տեղ է գրավել թիմի մեկնարկային կազմում։ Իր առաջին մրցաշրջանում 21-ամյա Ամորը խփել է 8 գոլ։
Ընդհանուր առմամբ Գիլերմոն «Բարսելոնայում» անց կացրել է 10 մրցաշրջան. Պրեմիերայում նա անցկացրել է 311 խաղ և խփել 47 գոլ։ Ամորը նվաճել է բոլոր տիտղոսները ազգային մակարդակում, ինչպես նաև հաղթել եվրոպական մի շարք մրցաշարերում և դարձել ամենատիտղոսակիր խաղացողը «Բարսելոնայի» պատմության մեջ։ Ակումբից ֆուտբոլիստի հեռանալու պատճառը եղել է Լուի վան Գալի հետ կոնֆլիկտը[4]։
1998 թվականին Ամորը տեղափոխվել է «Ֆիորենտինա»։ Խաղացողն Իտալիայում անցկացրել է 2 մրցաշրջան, որից հետո վերադարձել է Իսպանիա՝ ընդգրկվելով «Վիլյառեալի» կազմում։ Ամորի վերջին ակումբը եղել է շոտլանդական «Լիվինգսթոնը», որտեղ մասնակցել է 3 խաղի 2002/03 մրցաշրջանում[5]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի հավաքականում իր նորամուտը Ամորը կատարել է Եվրո-92 նախընտրական փուլի՝ Չեխոսլովակիայի հավաքականի դեմ խաղում (2:3)։ Իսպանիայի հավաքականի կազմում Գիլերմոն մասնակցել է միջազգային 2 խոշոր մրցաշարերի՝ 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը (որտեղ նա հեղինակել է հաղթական գոլը Ռումինիայի հավաքականի դեմ խաղում) և 1998 թվականի աշխարհի առաջնությանը։
Միջազգային կարիերան Ամորն ավարտել է 1998 թվականի սեպտեմբերի 5-ին 30 տարեկան հասակում։ Ֆուտբոլիստի վերջին խաղը դարձել է հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ, որում վերջիններս հաղթել են 3:2 հաշվով։ Ընդհանուր առմամբ Ամորը հավաքականի կազմում անցկացրել է 37 խաղ և խփել 4 գոլ։
Գործունեությունը «Բարսելոնայում»
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողի կարիերան ավարտելուց հետո՝ 2003-2007 թվականներին, Ամորը գլխավորել է «Բարսելոնայի» ֆուտբոլային բազան և մանկական թիմը[4]։
2010 թվականին վերադարձել է թիմ՝ զբաղեցնելով երիտասարդական թիմերի մարզական տնօրենի պաշտոնը[6]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրագավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
| Սեգունդա | 1984/85 | 1 | 0 | 0 | 0 | — | — | 1 | 0 | |||
| 1985/86 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 0 | 0 | ||||
| 1986/87 | 3 | 0 | 0 | 0 | — | — | 3 | 0 | ||||
| 1987/88 | 38 | 8 | 0 | 0 | — | — | 38 | 8 | ||||
| 1988/89 | 7 | 2 | 0 | 0 | — | — | 7 | 2 | ||||
| Արդյունք | 49 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 49 | 10 | ||
| Պրիմերա | 1988/89 | 27 | 8 | ? | ? | 5 | 2 | 0 | 0 | ? | ? | |
| 1989/90 | 33 | 6 | ? | ? | 2 | 0 | 1 | 1 | ? | ? | ||
| 1990/91 | 34 | 4 | ? | ? | 8 | 2 | 2 | 0 | ? | ? | ||
| 1991/92 | 36 | 6 | ? | ? | 3 | 1 | 2 | 1 | ? | ? | ||
| 1992/93 | 33 | 5 | ? | ? | 4 | 1 | 5 | 0 | ? | ? | ||
| 1993/94 | 37 | 8 | ? | ? | 12 | 2 | 2 | 0 | ? | ? | ||
| 1994/95 | 34 | 4 | 1 | 0 | 6 | 1 | 2 | 1 | 43 | 6 | ||
| 1995/96 | 28 | 6 | 6 | 2 | 6 | 1 | 0 | 0 | 40 | 9 | ||
| 1996/97 | 26 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 2 | 0 | 37 | 0 | ||
| 1997/98 | 23 | 0 | 4 | 0 | 4 | 0 | 3 | 0 | 34 | 0 | ||
| Ընդհանուր | 311 | 47 | 14 | 2 | 56 | 10 | 19 | 3 | 400 | 62 | ||
| Ամբողջ կարիերա | 360 | 57 | 14 | 2 | 56 | 10 | 19 | 3 | 449 | 72 | ||
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարսելոնա»
- Իսպանիայի չեմպիոն - 1991, 1992, 1993, 1994, 1998
- Իսպանիայի գավաթակիր - 1990, 1997, 1998
- Իսպանիայի Սուպերգավաթի դափնեկիր - 1991, 1992, 1994, 1996
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող - 1992
- ՈՒԵՖԱ Սուպերգավաթի դափնեկիր - 1992, 1997
- Գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթող - 1989, 1997
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամորն ամուսնացած է, նրա կնոջ անունը Մարտա է։ Զույգն ունի երեք որդի՝ Ալեքսանդրը, Գիլերմոն և Դանիելը[4]։
2007 թվականի դեկտեմբերի 16-ին Ամորը ենթարկվել է ավտովթարի։ AP-7 ճանապարհին ֆուտբոլիստի «Range Rover» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել բետոնե պատին[4]։ Ամորը վիրահատվել է և մեկ շաբաթ անցկացրել հիվանդանոցում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- 1 2 FBref.com
- 1 2 3 4 5 6 «Гильермо Амор. «О Любви»». Barcamania. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Livingston complete Amor coup» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 27 января 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Амор: главное – иметь командный дух». Чемпионат.ру. 14 июля 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Amor: "Jamás pensé que pudiera llegar a pasarme esto a mí"» (իսպաներեն). Diario Marca. 10 января 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիլերմո Ամոր պրոֆիլը BDFutbol կայքում
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլերմո Ամոր» հոդվածին։ |
| ||||||
- Դեկտեմբերի 4 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլային մարզիչներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Վիլյառեալի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ