Jump to content

Գիլա Գոլդշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլա Գոլդշտեյն
եբրայերեն՝ גילה גולדשטיין
Ծնվել էդեկտեմբերի 18, 1947(1947-12-18)[1]
ԾննդավայրԹուրին, Իտալիա
Մահացել էփետրվարի 4, 2017(2017-02-04)[1] (69 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
ԳերեզմանՅարկոն գերեզմանատուն
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունդերասան և երգիչ
 Gila Goldstein Վիքիպահեստում

Գիլա Գոլդշտեյն (եբրայերեն՝ גילה גולדשטיין‎, դեկտեմբերի 18, 1947(1947-12-18)[1], Թուրին, Իտալիա - փետրվարի 4, 2017(2017-02-04)[1], Թել Ավիվ, Իսրայել[2]), իսրայելցի դերասանուհի և երգչուհի, տրանսգենդեր անձանց իրավունքների շարժման ակտիվիստ, Իսրայելի ամենահին և ամենամեծ ԼԳԲՏ կազմակերպության` «Ագուդի»-ի հիմնադիրներից։ Համարվում է Իսրայելում առաջին տրանսգենդեր կանանցից մեկը և նույնասեռականը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլա Գոլդշտեյնը ծնվել է Թուրինում՝ Ավրաամ Գոլդշտեյն անունով։ Իսրայել հայրենադարձվելուց հետո ապրել է Հայֆայում։ 1960 թվականին հասկացել է, որ ինքը տրանսգենդեր է։ Մանկության տարիներին բալետ է սովորել, հետագայում ծառայել է ինժեներական զորքերում[4] և խաղացել «Մաքաբի» ֆուտբոլային թիմում (Հայֆա)[5]։ Ելույթներ է ունենցել ակումբներում[5]։ Հետագայում Բելգիայում անցել է հորմոնալ թերապիայի և սեռերի փոփոխության վիրահատության կուրս[5]։ Հացը վաստակել է Հայֆայի պուրակներում մարմնավաճառությամբ զբաղվելով[4]։ 1970-ականների սկզբին ապրել է Եվրոպայում, աշխատել որպես ստրիպտիզ պարուհի։ Իսրայել վերադառնալուն պես ելույթ է ունեցել գիշերային ակումբներում և բարերում, այդ թվում 51-րդ բարում, ծառայել է որպես նախատիպ Ամոս Գութմանի համանուն ֆիլմի հերոսներից մեկի համար։ 1990-ականներին ձայնագրել է մի քանի երգ և կատարել «Ալլենբի 58» ակումբում։ 1998 թվականին Նինո Օրսիանոյի հետ միասին ռադիոյով երաժշտական հաղորդաշար է վարել։

2003 թվականին Գիլա Գոլդշտեյնին շնորհվել է մրցանակ իսրայելական ԼԳԲՏ համայնքի կողմից[6]։ 2005 թվականին արժանացել է Մայամիի ԼԳԲՏ կինոփառատոնի մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում՝ «Հնազանդ երեխաներ» ֆիլմում դերակատարման համար։ 2010 թվականին նկարահանվել է երեխաների համար հեռուստասերիալում։ Նույն թվականին նկարահանվել է վավերագրական ֆիլմ նրա կյանքի մասին[7]։ 2011 թվականին Գիլա Գոլդշտեյնի անունով է կոչվել տրանսգենդեր մարդկանց օգնություն ցուցաբերող կազմակերպությունը։ 2015 թվականին, իր համայնքին մատուցած ծառայությունների համար, նրան հնարավորություն է տրվել քայլել Թել Ավիվի գեյ-շքերթի առջևից[4]։

Թաղված է որպես տղամարդ՝ Ռոնեն Իլան անունով[8]։ Հուղարկավորությանը ներկա են գտնվել դերասաններ, քաղաքական գործիչներ և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ[8]։

Գիլա Գոլդշտեյնի գերեզմանը

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սա Գիլան է, սա` ես», եբրայերեն՝ זה גילה, זה אני‎, վավերագրական, 2010,
  • «Խասամբա` երրորդ սերունդ», եբրայերեն՝ חסמבה דור 3‎, սերիալ, 2010,
  • «Fucking Different Tel Aviv», եբրայերեն՝ פאקינג דיפרנט תל אביב‎, 2008,
  • «Հնազանդ երեխաներ», եբրայերեն՝ ילדים טובים‎ — «Գրեյսը` Մեննի մայրը»[3], 2005,
  • «Կուլան», եբրայերեն՝ פרא‎, 2003:

Գրականության բնագավառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլա Գոլդշտեյնի մասին հիշատակվում է Արոն Վերգելիսի «Պահակները դարպասի մոտ» վեպում (1987)[9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. מערכת WDG (5-2-2017). «סופו של עידן – גילה גולדשטיין הלכה לעולמה» (եբրայերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  3. 3,0 3,1 Darwin Porter, Danforth Prince Blood Moon's Guide to Gay and Lesbian Film. — Blood Moon Productions, 2006. — С. 175. — 400 с. — ISBN 9780974811840
  4. 4,0 4,1 4,2 גילה גולדשטיין, מראשונות הטרנסג'נדריות בישראל, משלימה עם התבגרות
  5. 5,0 5,1 5,2 יודל, חני (27-6-2010). «זה גילה המוקדם». nrg. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  6. Amalia Ziv Diva Interventions: Dana International and Israeli Gender Culture(անգլ.) / Thomas Peele. — С. 120-135.
  7. מערכת וואלה (23-6-2010). «גילה גולדשטיין, הסיפור האמיתי» (եբրայերեն).
  8. 8,0 8,1 גילה גולדשטיין, הסיפור האמיתי
  9. Арон Алтерович Вергелис Страж у ворот. — Советский писатель, 1987. — С. 69.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլա Գոլդշտեյն» հոդվածին։