Գերտա Օվերբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերտա Օվերբեկ
Ծնվել էհունվարի 16, 1898(1898-01-16)[1][2]
ԾննդավայրԴորտմունդ, Առնսբերգ, Գերմանիա[3]
Վախճանվել էմարտի 2, 1977(1977-03-02)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԼյունեն, Ուննա, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություննկարչուհի

Գերտա Օվերբեկ (գերմ.՝ Gerta Overbeck, հունվարի 16, 1898(1898-01-16)[1][2], Դորտմունդ, Առնսբերգ, Գերմանիա[3] - մարտի 2, 1977(1977-03-02)[1], Լյունեն, Ուննա, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նկարիչ, Նոր նյութականության ուղղության ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերտա Օվերբեկը գեղարվեստական կրթություն ստացել է 1915 թվականին, Դյուսելդորֆում։ 1919-1922 թվականներին նա ուսումը շարունակել է Հանովերի կիրառական արվեստի դպրոցում։ 1922-1931 թվականներին աշխատել է Դորտմունդում որպես նկարչության ուսուցիչ։ 1926 թվականին Գերտան ծանոթացել է նկարիչ Էռնստ Տոմսին և նրանց միջև հարաբերություններ են սկսվել։ Այդ ժամանակ էլ նա նկարել է Տոմսի դիմանկարը։ 1931 թվականին Օվերբեկը մասնակցել է Դորտմունդում կայացած Արևմտյան արվեստի հինգերորդ մեծ ցուցահանդեսին։ Նույն թվականին նա տեղափոխվել է Հանովեր և այդ ժամանակից ի վեր ապրել այնտեղ որպես ազատ նկարիչ։ «Վակսբոգեն» ամսագրում հոդվածներ է գրել արվեստի տեսության վերաբերյալ։ Հանովերում Օվերբեկը ծանոթացել է մի շարք նկարիչների՝ Հանս Մերտենսին, Կառլ Ռյուտերին, Գրետա Յուրգենսին, ինչպես նաև իր ապագա ամուսնուն՝ գրող Գուստավ Շենկին։ 1932 թվականի մայիսին նրա 23 աշխատանքները ներկայացվել են «Նոր իրողություն Հանովերում» ցուցահանդեսում։ Քաղաքական առումով նկարիչը մոտ է եղել ԳԿԿ-ին և որոշ ժամանակ եղել է կոմունիստական կուսակցության անդամ։

1937 թվականի հունվարին Օվերբեկը ծննդաբերել է իր դստերը՝ Ֆրաուկեին և նույն թվականի մայիսին ամուսնացել երեխայի հոր՝ Գուստավ Շենկի հետ։ Այդ ամուսնությունը տևել է մինչև 1940 թվականի մարտ ամիսը։ 1938 թվականին Գերտան և իր դուստրը մեկնել են Լյունենի մոտակայքում գտնվող Կապենբերգ քաղաք, որտեղ ապրել են աղքատության մեջ։

Միայն 1976 թվականին Հանովերում անցկացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Լյունեն քաղաքի փողոցներից մեկը կրում է Օվերբեկի անունը։

Ընտրյալ կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պողպատաձուլական արտադրամաս, 1925։
  • Ջազ ակումբ, 1925։
  • Տոնի Օվերբեկի դիմանկարը, 1926։
  • Էռնստ Տոմսի դիմանկարը, 1926։
  • Բնանկար ավազաբլուրներով, 1927։
  • Փողոցային աշխատող, 1931։
  • Թեյնիկ, 1932։
  • Ծխախոտով ինքնադիմանկար, 1934։
  • Ինքնադիմանկար՝ մոլբերտի դիմաց, 1936[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hildegard Reinhardt. Gerta Overbeck (1898—1977). // Leider hab ich’s Fliegen ganz verlernt. Portraits von Künstlerinnen und Schriftstellerinnen der Neuen Sachlichkeit. / Britta Jürgs (Hrsg.). — 2000.
  • Marsha Meskimmon. Grethe Jürgens, Gerta Overbeck und die «Frauenkultur» in der Weimarer Republik. // «Der stärkste Ausdruck unserer Tage». Neue Sachlichkeit in Hannover. / Christian Fuhrmeister (Hrsg.). — Olms, Hildesheim u. a. 2001, ISBN 3-487-11440-2 (Ausstellungskatalog, Hannover, Sprengel-Museum, 9. Dezember 2001 — 10. März 2002).
  • Hildegard Reinhardt. — Grethe Jürgens und Gerta Overbeck. Bilder der zwanziger Jahre. — Bonner Kunstverein 1982.
  • Hildegard Reinhardt. Gerta Overbeck — Späte Anerkennung. // Artis. — Heft 7, 32. Jg., Juli 1980. — S. 18—19.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter. — doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #122948688 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Գերտա Օվերբեկի ինքնադիմանկարները