Գերման Լուկոմնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերման Լուկոմնիկով
Ծնվել էմայիսի 6, 1962(1962-05-06) (61 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն

Գերման Լուկոմնիկով (ռուս.՝ Ге́рман Генна́дьевич Луко́мников, մայիսի 6, 1962(1962-05-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, արձակագիր, պալինդրոմիստ։ Մինչև 1994 թվականը օգտագործել է Բոնիֆացի ծածկանունը։

Ծնվել է Բաքվում, մայրական կողմից հայ է։ 1975 թվականից ապրում է Մոսկվայում։ Սկսել է հրապարակվել 1990 թվականից։

Նրա ստեղծագործությունները տեղ են գտնում ինչպես հանրահայտ գրական պարբերականներում, նույնպես և տարբեր անթոլոգիաներում՝ «Դարի ինքնահրատ», «Շատ կարճ տեքստեր», «Ծնելու ժամանակը» և այլն։ 1994 թվականին կազմել է ռուսական պիլանդրոմի առաջին անթոլոգիան։ «1950-2000 թվականների ռուսական բանաստեղծությունը» երկհատոր անթոլոգիայի կազմողներից մեկն Է (Իվան Ախմետևի, Վ. Օռլովի և Ա. Ուրիցկու հետ)։ Կանոնավորպես հանդես է գալիս իր բանաստեղծությունների ընթերցմամբ, բանաստեղծական տարբեր սլեմների հաղթող է[1]։

Գերման Լուկոմնիկովը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բալզակը երգել է երեսնամյա կանանց...»; «սիրալիր եղեք...»; «մի՞թե իսկական եմ ես...»; «Պոեզիան պետք է լինի հիմարավուն...»; «Ախմետևն ասաց...»; «տխուր ու անհանգ բանաստեղծություն...»; «ես ներկա պահին...»; «ժողովուրդը սիրում է ինձ...»; «ինձ նետել է...»; «Երբ Նոյը կառուցեց տապան...»; «Մի քնիր, մի քնիր, արվեստագետ...»; «Տրա-տա-տա-տա-տա-տա-...»; «Անձրևաորդը մեկեն արթնացավ...»; «Ներքևից պինդ է և վերևից է պինդ...»; «Ես այնպիսի զգացում ունեմ...»; «ոչ...»; «Երբ որ մենք հասնենք իշխանության...»; «Բանաստեղծությունները չեն գրվում...»; «դուք գիտեք...»; «դուք նույնիսկ հասկանալ չեք կարող...»։ Ռուս մինիմալիստներ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2016, էջ 104-119։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուս մինիմալիստներ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2016, էջ 103։