Գերմանիայի պատմագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերմանիայի պատմագրությունն առնչվում է այն պատմական հանգամանքներին, որի շուրջ պատմաբանները բանավիճել, պատկերել, վերլուծել և ստեղծել են Գերմանիայի Պատմությունը։ Այն նաև ընդգրկում է պատմական կարևոր իրադարձությունների, գաղափարների և առաջնորդների մասին ժողովրդական հիշողությունը, ինչպես նաև այդ իրադարձությունների պատկերումը թանգարաններում և հուշահամալիրներում։

Միջնադար և վաղ ժամանակակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Diarium Europaeum-ը գերմանալեզու բնակավայրերի պատմության մասին ամսագիր էր հիմնադրված Մարտին Մայերի կողմից։ Այն տպագրվել է 1659-ից 1683 թվականներին՝ ունենալով 45 հատոր։

Պատմական փաստաթղթերի ճշգրիտ խմբագրումը 19-րդ դարում հիմնական խնդիրներից էր։ Դրանով սկսեց զբաղվել Monumenta Germaniae Historica- ն։ Այն հրատարակեց հազարավոր փաստաթղթեր ՝ ինչպես տարեգրություն, այնպես էլ արխիվ, գերմանական պատմության ուսումնասիրության համար,Հռոմեական կայսրության վախճանից մինչև 1500 թվականը։

MGH-ն հիմնադրվում է Հանովերում 1819 թվականին։ Առաջին հատորը լույս է տեսնում 1826 թ.-ին։ 1826-ից խմբագիրն էր Գեորգ Հայնրիխ Պերտցը (1795 - 1876); 1875-ին նրան հաջորդում է Գեորգ Վայցը (1813-1886)։ Շատ ականավոր միջնադարյան գործիչներ օգնում էին նախագծին ՝ փաստաթղթեր որոնելով և ծանոթագրելով։

«Die Deutschen Inschriften» նախագիծը սկսվում է 1934 թ.-ին։ Այն հավաքում և վերափոխում է Գերմանիայում միջնադարյան և վաղ ժամանակակից գրությունները։

Justus Möser-ը (1720 - 1794), գերմանացի իրավաբան էր, ով առավել հայտնի դարձավ իրՕսնաբրյուկ նորարարական պատմության շնորհիվ, որն ընդգծում էր սոցիալական և մշակութային թեմաներ[1]։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեգելը և Մարքսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ կարևոր նշանակալից գերմանացի մտածող էր Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը, որի պատմական առաջընթացի տեսությունը հակասեց Ռենկի մոտեցմանը։ Հեգելի խոսքերով, «Համաշխարհային պատմության փիլիսոփայական տեսությունը ներկայացնում է սեփական ազատության գիտակցության զարգացումը և նրա օգտագործումը »։ .[2] Այս գաղափարին նա հանգել է ՝ ուսումնասիրելով հազարամյակների ընթացքում զարգացած տարբեր մշակույթներ և հասկանալով, թե ինչ ձևով է նրանց մոտ արտահայտվել ազատությունը.

Հեգելի հիմնական պատմական առաքելությունն էր՝ ուսումնասիրել ազատության գաղափարի առաջացումը։ Սկսելով Չինաստանից և Հնդկաստանից, որոնք ազատության մասին շատ սահմանափակ իրազեկվածության մակարդակ ունեին, նա տեղափոխվում է Հին Պարսկաստան և Հունաստան, որտեղ առկա էին ավելի խորը տեսակետներ, այնուհետև Հռոմ, որտեղ օրենքով ավելացվեց կառավարման քաղաքականություն։ Քրիստոնեությունը դրական ոգի ավելացրեց ազատության հռոմեական գաղափարին, բայց միջնադարյան ժամանակաշրջանում, ըստ Հեգելի, եկեղեցու խիստ վերահսկողությունը հանգեցրեց լճացման։ Ազատության գաղափարը հիմնական առաջընթացը գրանցեց Վերածննդի և հատկապես Բարեփոխումների ժամանակաշրջաններում։

Կարլ Մարքլը պատմական մատերիալիզմի գաղափարը ներմուծեց համաշխարհային պատմական զարգացման ուսումնասիրության մեջ։ Նրա պատկերացմամբ ՝ տնտեսական պայմաններն ու արտադրության գերակշռող ռեժիմները որոշում էին այդ պահին հասարակության կառուցվածքը։ Նրա կարծում էր, որ նյութական պայմանների զարգացման հինգ հաջորդական փուլերը տեղի էին ունենալու Արևմտյան Եվրոպայում։ Առաջին փուլը պարզունակ կոմունիզմն էր, որտեղ գույքը բաժանվում էր, և «ղեկավարության» գաղափար գոյություն չուներ։ Սրան հաջորդեց ստրուկ հասարակությունը, որտեղ առաջացավ դասի գաղափարը և զարգացավ Պետությունը։ Ֆեոդալիզմը նկարագրվում էր ինչպես արիստոկրատիա, որը գործում էր Եկեղեցու հետ և Ազգ-պետության գաղափարի ստեղծման համար։ Կապիտալիզմը հայտնվեց բուրժուական հեղափոխությունից հետո, երբ կապիտալիստները (կամ նրանց վաճառական նախորդները) տապալեցին ֆեոդալական համակարգը և ստեղծեցին շուկայական տնտեսություն ՝ մասնավոր սեփականության և խորհրդարանական ժողովրդավարության միջոցով։ Այնուհետև Մարքսը կանխատեսեց պրոտետարական վերջնական հեղափոխությունը, որը կհանգեցներ սոցիալիզմի նվաճմանը, որին կհետևեր կոմունիզմը, որտեղ գույքը կլիներ համայնքային սեփականություն[3][4]։

Լեոպոլդ Ռանկեն (1795-1886) Բեռլինում անցկացվող սեմինարի ընթացքում հիմնեց ժամանակակից մեթոդների պատմություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. W. J. Bossenbrook, "Justus Möser's Approach to History," in Medieval and Historiographical Essays in Honor of James Westfall Thompson (Chicago, 1938), pp 397-422.
  2. Lectures, p. 138.
  3. Gerald Allan Cohen, Karl Marx's theory of history: a defence (2nd ed. 2000) online
  4. Hughes-Warrington, Fifty key thinkers on history (2007) pp 215-24.