Գերմանական շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերմանական շատրվանի արտաքին տեսքը:

Գերմանական շատրվան (թուրք.՝ Alman Çeşmesi), պատմական շատրվան Ստամբուլի կենտրոնում, Սուլթանահմեդ հրապարակում։ Համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ 

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատրվանն Օսմանյան կայսրությանը նվիրել է Գերմանական կայսրությունը՝ ի հիշատակ 1898 թվականին Վիլհելմ II կայսեր Կոստանդնուպոլիս կատարած երկրորդ այցելության։ Շատրվանի նախագիծը մշակվել է ճարտարապետ Սպիտայի կողմից, իսկ կառուցման աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Շոյելը։ Շատրվանը կառուցվել է Գերմանիայում, ապա մաս առ մաս տեղափոխվել Ստամբուլ և հավաքվել իր ներկայիս վայրում։ Ի սկզբանե նախատեսվում էր շատրվանը բացել 1900 թվականի սեպտեմբերի 1-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարման 25-ամյակի կապակցությամբ[1], սակայն համապատասխան ժամկետներում հնարավոր չեղավ կառուցել շատրվանը, իսկ պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1901 թվականի հունվարի 27-ին Վիլհելմ II-ի ծննդյան օրը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ II-ի միացագիրը և Աբդուլ Համիդ II-ի տուղրան շատրվանի առաստաղին:

Շատրվանը կառուցվել է նորբյուզանդական ճարտարապետական ոճով։ Հանդիսանում է ութանկյուն տաղավար։ Կապված այն բանի հետ, որ Թուրքիայում «շատրվան» ասելով հասկանում էին այն, ինչ եվրոպացիները կկոչեին ջրահավաք պուլպուլակը, շատրվանի յոթ հիմնական պատերի վրա տեղադրված ծորակներից հոսում էր ջուրը։ Ութերորդ պատի մոտ աստիճաններն էին, որոնք տանում էին տղավարի ներքին հատված։ Տաղավարի տանիքը հիմնված է պորֆիրային ութ սյուների վրա։ Տաղավարի ներսում առաստաղի խճանկարի վրա պատկերված են Վիլհելմ II-ի միացագիրը և Աբդուլ Համիդ II-ի տուղրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hopkirk, p. 21

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]