Գերիմաստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերիմաստի
Viburnum lantana 001.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Ցախակեռասազգիներ
Լատիներեն անվանում
Viburnum lantana
L., 1753

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 35264
NCBI 237945
EOL 488697

Գերիմաստի (լատ.՝ Vibúrnum lantána), պատկանում է ցախակեռասազգիների ընտանիքին, խոշոր թուփ է և ունի 5 մ բարձրություն։ Տերևները ձվաձև են, ունեն 5-15 սմ երկարություն և 3-9 սմ լայնություն։ Այս ծաղիկները դեղնասպիտակ են։ Պտուղը հյութալի է, սկզբում վառ կարմիր է, իսկ երբ պտուղը հասունանում է դառնում է փայլուն սև։ Հիմնականում ծաղկում են մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղը հասունանում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Չափազանց չորադիմակուն է և ցրտադիմցկուն, աճում է և՛ ստվերոտ, և՛լուսավոր պայմաններում։ Այս թուփը պարունակում է 1.8 տոկոս գլյուկոզիդներ։ Պարունակում է նաև E վիտամին և դաբաղանյութեր։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հիմնականում Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Տարածված է նաև Սևանի ավազանում և Զանգեզուրում։ Աճում է հիմնականում անտառների եզրերին և թփուտներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984-224 էջ

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Viburnum aragonense Pau, 1887
  • Viburnum farinosum Stokes, 1812
  • Viburnum lentum St.-Lag., 1880
  • Viburnum maculatum Pant., 1873
  • Viburnum tomentosum Lam., 1778
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «գերիմաստի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։