Գերբերա
Գերբերա | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Մուլտիսիայիններ (Mutisioideae) |
Տրիբա | Mutisieae |
Ցեղ | Գերբերա (Gerbera) L. |
Գերբերա (լատին․՝ Gerbera), պատկանում է բարդածաղկավորների Compositae ընտանիքին։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերբերայի բարձրությունը Երևանի պայմաններում հասնում է 80-90 սմ-ի։ Լուսասեր է, լավ է աճում արևոտ, տաք հողամասերում։ Նախընտրում է միջին բերրիության հողերը։ Պահանջում է առատ և հաճախակի ոռոգում։ Ծաղիկները խոշոր են, 5-10 սմ տրամագծով, բազմերանգ՝ սպիտակ, կարմիր, բաց վարդագույն, դեղին և այլն, գեղեցիկ են, նման են երիցուկի ծաղիկներին։ Ծաղկումը սկսվում է գարնանից և տևում մինչև աշուն։ Ծաղկակոթի երկարությունը հասնում է 40-60 սմ-ի։ Ծաղիկը կտրված վիճակում ջրի մեջ կարող է դիմանալ 10-15 օր։ Բացի ծաղկեփնջերում օգտագործելուց, օգտագործվում է նաև ծաղկային ձևավորումներում, միքսբորդերներում, ղևանդներում, մարգախոտերի ֆոնի վրա, զանազան խմբավորումներում և այլն։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա բույս է, սակայն Երևանի պայմաններում երբեմն բաց գրունտում ցրտահարվում է։ Եթե վաղ աշնանային ուժեղ ցրտահարություններից հետո բույսի վերերկրյա մասերը ոչնչանում են, ապա անհրաժեշտ է դրանք հավաքել և հեռացնել, որից հետո բույսերը ծածկել գոմաղբի 10-15 սմ հաստության շերտով կամ թափված տերևներով։ Բազմանում է սերմերով և թփիկի բաժանումով։ Սերմեր ստանալու նպատակով հաճախ արհեստական փոշոտման կարիք է զգացվում, որովհետև նույն ծաղկի առէջքների փոշին ավելի շուտ է հասունանում, քան վարսանդը, որի համար կարիք է զգացվում դրանց փոշին վերցնել ու բեղմնավորել վաղ ծաղկած ծաղիկների վարսանդները։ Մեկ ծաղկաբույսից ստացվում է 50-60 հատ սերմ, իսկ մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 250 հատիկ։
Հաճախ սերմերով բազմացնելիս ստացվում են ոչ ցանկալի անհատներ։ Այդ պատճառով էլ գերբերան բազմանում է վեգետատիվ ճանապարհով՝ բույսի բաժանումով։ Սերմերով բազմացնելիս ցանկը կատարվում է ջերմատանը՝ հունվար-փետրվար ամիսներին, ցանկարկղերի կամ կավաթասերի մեջ։ Սերմերը ծլում են 7-10 օրվա ընթացքում։ Վեգետատիվ ճանապարհով բազմացումը կատարվում է գարնանը՝ նախօրոք պիտակավորած երկու տարեկան բույսի բաժանումով. այդ դեպքում մեկ բույսից կարելի է ստանալ 4-6 հատ բուսակ իրենց առանձին-առանձին արմատներով և 4-6 հատ տերևներով։
Բուսակներ տնկելիս թե՛ արմատները թե՛ տերևները 1/3-ի չափով պետք է կտրել՝ կարճացնել։ Վարակ չտարածելու նպատակով, ամեն մի նոր թուփ բաժանելիս դանակն անպայման պետք է աղտահանել։ Գրունտում տնկելիս ջերմոցի հողը պետք է պատրաստել 20 սմ խորությամբ, լցնելով հետևյալ հողախառնուրդը՝ 2 մաս բանջարանոցային հողի 1 մաս տերևահող և 1 մաս ավազ։
Բույսերը պետք է տնկել 10×10 սմ տարածությամբ և մինչև լավ արմատակալելը ստվերացնել։ Արմատակալելուց հետո դրանք կարելի է փոխադրել ջերմատուն, գրունտում կամ դարակների վրա, տնկելով 25-30 սմ հեռավորությամբ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]





- Gerbera aberdarica
- Gerbera abyssinica
- Gerbera ambigua
- Gerbera anandria
- Gerbera anandria
- Gerbera anandria
- Gerbera anandria
- Gerberia anadria
- Gerbera aspleniifolia
- Gerbera aurantiaca
- Gerbera bojeri
- Gerbera bonatiana
- Gerbera bracteata
- Gerbera brevipes
- Gerbera burchellii
- Gerbera burmanni
- Gerbera candollei
- Gerbera cavaleriei
- Gerbera chilensis
- Gerbera cineraria
- Gerbera connata
- Gerbera conrathii
- Gerbera cordata
- Gerbera coronopifolia
- Gerbera curvisquama
- Gerbera delavayi
- Gerbera discolor
- Gerbera diversifolia
- Gerbera elegans
- Gerbera elliptica
- Gerbera emirnensis
- Gerbera ferruginea
- Gerbera flava
- Gerbera galpinii
- Gerbera glandulosa
- Gerbera henryi
- Gerbera hieracioides
- Gerbera hirsuta
- Gerbera hypochaeridoides
- Gerbera integralis
- Gerbera integripetala
- Gerbera jamesonii
- Gerbera knorringiana
- Gerbera kokanica
- Gerbera kraussii
- Gerbera kunzeana
- Gerbera lacei
- Gerbera lagascae
- Gerbera lanuginosa
- Gerbera lasiopus
- Gerbera latiligulata
- Gerbera leandrii
- Gerbera leiocarpa
- Gerbera leucothrix
- Gerbera lijiangensis
- Gerbera linnaei
- Gerbera lynchii
- Gerbera macrocephala
- Gerbera nepalensis
- Gerbera nervosa
- Gerbera nivea
- Gerbera parva
- Gerbera peregrina
- Gerbera perrieri
- Gerbera petasitifolia
- Gerbera piloselloides
- Gerbera plantaginea
- Gerbera plicata
- Gerbera podophylla
- Gerbera pterodonta
- Gerbera pulvinata
- Gerbera pumila
- Gerbera randii
- Gerbera raphanifolia
- Gerbera ruficoma
- Gerbera saxatilis
- Gerbera semifloscularis
- Gerbera serotina
- Gerbera speciosa
- Gerbera tanantii
- Gerbera tomentosa
- Gerbera tuberosa
- Gerbera uncinata
- Gerbera viridifolia
- Gerbera welwitschii
- Gerbera wrightii
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերբերա» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերբերա» հոդվածին։ |
|