Գետաղազ
Գյուղ | |
---|---|
Գետաղազ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառ | Եվդոկիայի գավառ |
Այլ անվանումներ | Գետախազ, Կետաղազ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Փոստային ինդեքսներ | 60100 |
Գետաղազ, գյուղ Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում[1][2]: Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 30 կմ հարավ, դեպի Ենիխան տանող ճանապարհի վրա, ճանապարհի ձախ կողմում, Արդովա կոչվող դաշտում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ հաողորդագրությունների գյուղը կառուցված է բյուզանդական տիրապետության ժամանակների Վերսիա քաղաքի ավերակների տեղում:
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 308 (30 ընտանիք) հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետաղազն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի, որը կառուցված էր 1264 թվականին և վերանորոգված 1840-ական թվականներին Հակոբ Եպիսկոպոս Սերոբյանի նախաձեռնությամբ: Գյուղի շրջակայքում կան հին կառույցների հետքեր[3]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 389, 1979 թ
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 843
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 389)։ ![]() |