Jump to content

Կեքսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կեքսի, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում[1][2]։ Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 5-6 կմ հեռու։

Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին ուներ 200 հայ և մոտ նույնքան էլ հույն բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեքսին ուներ քարաշեն, սյունազարդ եկեղեցի, որի շինրարությունը վերագրվում էր Հուստիանոս Ա կայսրին (527-565 թթ.): Հայերը եկեղեցին կոչում էին Հունաց վանք, իսկ թուրքերը Մերմեռ քիլիսա[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 108