Գրիգորիս (Եվդոկիայի գավառ)
Արտաքին տեսք
Գրիգորիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում[1][2]։ Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, բարձրավանդակի վրա։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրն իր անվանումը ստացել է ի հիշատակ Ս. Գրիգոր Սքանչելագործի, որի գերեզմանը իբր գտնվում է հենց այս գյուղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հայությունը կոտորվել է 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի կեսերին ուներ 245, իսկ 1914 թվականին՝ 2400 հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորիսն ուներ Ս. Աստվածածին և Ս. Հակոբ անուններով եկեղեցիներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1915 թվականը գյուղում գործում էր հայկական վարժարան[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 963
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն