Գեստա Էքման (կրտսեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Գեստա Էքման
Gösta Ekman in August 2014.jpg
Ծնվել է հուլիսի 28, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2]
Ծննդավայր Ստոկհոլմ, Շվեդիա
Մահացել է ապրիլի 1, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:1|2|0}})[3][2] (77 տարեկանում)
Մահվան վայր Ստոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտություն կինոռեժիսոր, կոմպոզիտոր, սցենարիստ, թատրոնի դերասան և կինոդերասան
Ծնողներ հայր՝ Հասսե Էքման, մայր՝ Agneta Wrangel
Ամուսին(ներ) Marie-Louise Ekman
Երեխա(ներ) Måns Ekman
Պարգևներ և մրցանակներ Գրականության և Արվեստների մեդալ, Guldbagge Award, Lisebergsapplåden, Guldbagge Award, Q10651586?, Guldmasken, Guldbagge Award, Q10550238?, Q5014707? և Q10632166?

Հանս Գեստա Գուստավ Էքման (հուլիսի 28, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա - ապրիլի 1, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:1|2|0}})[3][2], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ դերասան, կատակերգու, կինոյի և թատրոնի ռեժիսոր։ Հայտնի է Ջոնսսոնլիգան սերիալում իր դերով և «Papphammar» կարճամետրաժ ֆարս կատակերգական սերիաներում։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքմանը ծնվել է Ստոկհոլմում, Շվեդիա, ռեժիսոր Հասսեի և Ագնետա Էքմանի ընտանիքում։[4]։ Գեստա Էքմանը հանդիսանում է երրորդ սերունդը հայտնի շվեդացի դերասանների ընտանիքում։ Առաջին սերունդը ներկայացնում է իր պապը՝ դերասան Գեստա Էքման ավագը, երկրորդը՝ հայր Հասսե Էքմանը, հաջողված դերասան և ռեժիսոր։ Թատրոնի դրասաններ են նրա եղբայրնեը՝ Սթեֆան Էքմանը և Միքայել Էքմանը, բեմական ռեժիսոր, և իր բարեկամուհի, դերասանուհի Սաննա Էքմանը։ Երբեմն Էքմանը հանդես է գալիս Gösta Ekman, Jr., որպեսզի նրան չշփոթեն իր հայտնի պապի հետ։

1956 թվականից 1961 թվականները նա աշխատել է Per-Axel Branner-ում, Հասսե Էքման, Սթիլ Օլին, Բենգ Էկերո և Ինգմար Բերգման ռեժիսորների օգնական։ Էքմանը իր դերասանական կարիերան սկսել է թատրոնների աշխատանքից, ինչպիսիք են Alléteatern-ը 1956-ից 1957 թվականներին, Munkbroteatern-ը 1959 թվական և Ստոկհոլմ Սիթի թատրոնը 1960 թվականին[4]։ 1963 թվականին նա սկսեց երկար համագործակցություն Հանս Ալֆրեդսոնի և Թեգոմ Դենիելսոնի հետ «Konstgjorda Pompe»-ի նկարահանումներում Գրյոնա Լունդում։ Հենց այս գործի շնորհիվ Գեստա Էքմանը դարձավ հայտնի հանրությանը։ Շուտով նա իր տաղանդը ցուցադրեց «Gula Hund»-ում 1964 թվականին, իսկ 1980-ականներից նկարահանվել է կարճամետրաժ «Papphammar» կատակերգական սերիալում։

Գեստան ոչ միայն իրեն նվիրեց կոմեդիային, նաև խաղաց լուրջ դերեր կինոյում և բեմում, աշխատելով 1960-ականներին և 1970-ականներին Ստոկհոլմի քաղաքայի թատրոնում։ Ինչպես նաև դարձավ Turteatern թատրոնի հիմնադիրներից մեկը։

Նրան մեծ հաջողություն բերեց Jönssonliganruen սերիալում կատարած Չարլես- Ինգվար Ջանսսոնի դերը առաջին 5 սերիաներում։ Այնուամենայնիվ նա ավելի հայտնի է իր զավեշտալի աշխատանքով, հատկապես Hasseåtag դուետի հետ համագործակցությամբ, և ֆիլմերում, որտեղ խաղացել է առաջատար դերեր։ Նրա հիմնական աշխատանքը ներառում է ժանրերի շարք, այդ թվում նաև դրամատուրգիական ոստիկանական սերիալներ, որտեղ նա խաղացել է շվեդացի հորինված ոստիկանության կոմիսար Մարտին Բեկի դերը։

Էքմանը որպես ռեժիսոր դեբյուտել է, 1985 թվականի նկարահանելով «Morrhår och ärtor» ֆիլմը։ 1990-ականներին նկարահանվել է իր կնոջ՝ Մարի-Լուիզե Էքմանի շատ ֆիլմերում, ներառած շվեդա-գերմանական սերիալում արդեն հիշատակված ոստիկանի բնույթով։ Կինոյից և Թատրոնից պաշտոնական հեռանալուց հետո, նա աշխատանքի է վերադառնում 2005 թվականին, կատարելով գլխավոր դերեր «Asta Nilssons sällskap» և «Pingvinresan» ֆիլմերում։ 2007 թվականին նա բեմադրում է «Gäckanden» պիեսը Ստոկհոլմի շվեդական թագավորական դրամատուրգիական թատրոնի համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1963-1974 թվականներին ամուսնացած է եղել Ֆատիմա Սվենդսենի (ծնվել է 1944 թվականին)՝ Կառլ Գեղարդի խորթ դստեր հետ, ումից և ծնվել է նրանց տղան՝ Մենս Էքմանը[5]։ Հետո ամուսնացել է Պիա Հարհափի հետ (ծնվել է 1955 թվականին), ում հետ նրանք ունեցան 2 որդեգրած երեխա։ 1989 թվականից ամուսնացած է Մարի-Լուիզե Էքմանի հետ (ծնվել է 1944 թվականին)[4][6]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվականին արժանացել է շվեդական կինոյի «Ոսկե Բզեզ» մրցանակին ոստիկան Մարտի Բեկի դերի համար և նույն մրցանակին արժանացել է Մայ Շեվալլի և (Պեր Վալյո)յի համանուն «Մարդը պատշգամբից» նովելի համար։
  • 2008 թվականին ստացել է Hedersguldbaggen հատուկ մրցանակը («Ոսկե Բզեզ» մրցանակի պատվավոր պարգև) կինոյում և թատրոնում կատարած գործունեության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #130418595 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 https://www.dn.se/kultur-noje/gosta-ekman-ar-dod/
  4. 4,0 4,1 4,2 http://runeberg.org/vemardet/1993/0276.html
  5. http://www.dn.se/kultur-noje/scen/spelrum-for-gosta/
  6. http://www.helagotland.se/noje/?articleid=6547430