Jump to content

Գեռնոթ Թրաուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեռնոթ Թրաուներ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 25, 1992(1992-03-25)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Լինց, Ավստրիա
Հասակ 183 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Գեռնոթ Թրաուներ (գերմ.՝ Gernot Trauner, մարտի 25, 1992(1992-03-25)[1][2], Լինց, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Ֆեյենորդ» ակումբի և Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեռնոթ Թրաուները «ԼԱՍԿ» ակումբի կազմում

Թրաուները եղել է «ԼԱՍԿ» ակումբի սան։ 2010 թվականի հուլիսի 31-ին նա իր նորամուտը նշեց ավստրիական Բունդեսլիգայում Ռիդի դեմ խաղում[3]։ 2012 թվականի ամռանը Թրաուները տեղափոխվեց «Ռիդ»։ Սեպտեմբերի 1-ին «Շտուրմի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նոր ակումբում[4]։ 2015 թվականի մարտի 7-ին Գրյոդիգի դեմ խաղում Թրաուները խփել է իր առաջին գոլը «Ռիդի» կազմում[5]։ 2017 թվականի ամռանը Թրաուները վերադարձավ« ԼԱՍԿ»։ 2018 թվականի փետրվարի 17-ին Ռայնդորֆ Ալտախի դեմ խաղում Գեռնոտը խփեց իր առաջին գոլը ակումբի հիմնական կազմում[6]։ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում նա դարձել է գոլի հեղինակ[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Թրաուները գոլ է խփել Եվրոպայի լիգայի «Սպորտինգի» դեմ խաղում[8]։։

2021 թվականի ամռանը Թրաուները տեղափոխվել է հոլանդական «Ֆեյենորդ»։ Օգոստոսի 15-ին «Վիլլեմ II-ի» դեմ խաղում նա նշել է իր առաջնախաղը[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Ավստրիայի երիտասարդական հավաքականի կազմում Թրաուները մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Անգլիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների երիտասարդական հավաքականների դեմ[10][11][12]։ Անգլիացիների դեմ խաղում Թրաուները դարձել է գոլի հեղինակ։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի ֆուտբոլի ազգայի հավաքականի դեմ ընկերական խաղում Թրաուները նորամուտը նշել է Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[13]։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Գերնոթը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյենորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոլանդիայի չեմպիոն՝ 2022/23
  • Հոլանդիայի գավաթակիր՝ 2023/24 թթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Рид VS. ЛАСК 1:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  4. «Рид VS. Штурм Грац 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  5. «Рид VS. Грёдиг 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  6. «ЛАСК VS. Райндорф Альтах 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  7. «ЛАСК VS. Спортинг Лиссабон 3:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  8. «Спортинг Лиссабон VS. ЛАСК 1:4» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  9. «Виллем VS. Фейеноорд 0:4» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  10. «Австрия (до 19) VS. Англия (до 19) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  11. «Франция (до 19) VS. Австрия (до 19) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  12. «Нидерланды (до 19) VS. Австрия (до 19) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  13. «Дания VS. Австрия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  14. «Люксембург VS. Австрия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեռնոթ Թրաուներ» հոդվածին։