Գեորգի Ցագոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Ցագոլով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1897(1897-06-29)
ԾննդավայրԴիգորա, Դիգորի շրջան
Մահացել էապրիլի 29, 1919(1919-04-29)[1] (21 տարեկան)
Մահվան վայրԴիգորա, Դիգորի շրջան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն

Գեորգի Ալեքսանդրովիչ Ցագոլով (հունիսի 29, 1897(1897-06-29), Դիգորա, Դիգորի շրջան - ապրիլի 29, 1919(1919-04-29)[1], Դիգորա, Դիգորի շրջան), Կովկասում խորհրդային իշխանության համար պայքարի կազմակերպիչներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1916 թվականից։ 1916 թվականից սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մասնակցել է Փետրվարյան հեղափոխությանը (1917)։ 1917 թվականի ապրիլից հեղափոխական աշխատանք է կատարել Վլադիկավկազում (Օրջոնիկիձե), եղել է «Կերմեն» կուսակցության (Հյուսիսային Օսեթիայի գյուղացիական չքավորության 1917 թ. ամռանն ստեղծված հեղափոխական–դեմոկրատական կազմակերպություն), ԿԿ–ի նախագահը։ 1918 թ. գործուղվել է Սարիղամիշ, եղել ռազմաճակատի ՌՀԽ–ի նախագահը։ Կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Հյուսիսային Կովկասում։ Եղել է Թերեքի մարզային ժող․ սովետի անդամ, Հս․ Օսեթիայի ՌՀԽ-ի նախագահ, 1919 թ.՝ Վլադիկավկազի պաշտպանության կազմակերպիչներից։ Սպանել են սպիտակ-գվարդիականները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Цаголов Георгий Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png