Գեորգի Սարգիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Սարգիսով
Ծնվել էօգոստոսի 8, 1924(1924-08-08)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 18, 1992(1992-01-18) (67 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (1986)
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրՀՀ դատախազություն և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

Գեորգի Ստեփանի Սարգիսով (օգոստոսի 8, 1924(1924-08-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 18, 1992(1992-01-18), Երևան, Հայաստան), հայ իրավաբան: Իրավաբանական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1991):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Սարգիսովը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 8-ին, Բաքու քաղաքում: 1951 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանը: 1952-1972 թվականներին աշխատել է ՀԽՍՀ դատախազությունում, 1972-1992 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում (1982 թվականից՝ խմբի ղեկավար)[1]:

Աշխատությունները վերաբերում են հանցագործությունների պատճառների ուսումնասիրմանը և դրանց կանխարգելման ուղիների գիտական մշակմանը: ՀՀ-ում քրեագիտության հիմնադիրներից է:

Մահացել է 1992 թվականի հունվարի 18-ին, Երևան քաղաքում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անաշխատ եկամուտների դեմ պայքարի և անհատական աշխատանքային գործունեության վերաբերյալ նոր օրենսդրությունը / Գ. Ս. Սարգիսով, խմբագիր՝ Գ. Վ. Ջհանգիրյան, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, 1988[2]:
  • Հանցավորության պրոբլեմները / Գ. Ս. Սարգիսով, Օ. Ա. Գալիկյան, խմբագիր՝ Մ. Ի. Ուզունյան, ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, Երևան, Հայաստան, 1982[3]:
  • Նոր օրենսդրություն, պատժական քաղաքականությունն առավել մարդասիրական դարձնելու մասին/ Գ. Ս. Սարգիսով, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, 1978:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 384:
  2. Սարգիսով Գեորգի Ստեփանի (1988)։ Ջհանգիրյան Գագիկ Վրեժի, ed.։ Անաշխատ եկամուտների դեմ պայքարի և անհատական աշխատանքային գործունեության վերաբերյալ նոր օրենսդրությունը։ Դասախոսի գրադարան։ "Գիտելիք" ընկերություն ՀՍՍՀ։ Երևան: Գիտելիք 
  3. Սարգիսով Գեորգի Ստեփանի, Գալիկյան Օնիկ Արտաշեսի (1982)։ Ուզունյան Մակիչ Իվանովիչ, ed.։ Հանցավորության պրոբլեմը։ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ։ Երևան