Գեորգի Մշվենիերաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Մշվենիերաձե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝վրացի
Մասնագիտացում՝ջրագնդորդ
Երկիր՝Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 12, 1960 (62 տարեկան)
Ծննդավայր՝Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ

Գեորգի Մշվենիերաձե (վրաց.՝ გიორგი მშვენიერაძე, ծնվել է՝ 12 օգոստոսի, 1960, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], խորհրդային ջրագնդորդ[2]։ Օլիմպիական չեմպիոն (1980), Աշխարհի չեմպիոն (1982), Եվրոպայի եռակի չեմպիոն (1983, 1985, 1987)։ Աշխարհի գավաթի առաջնության կրկնակի մրցանակակիր։ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ Նրա հայրը՝ Պետրե Մշվենիերաձեն, 1950-ական թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի ավագ և երեք անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Մշվենիերաձեն ծնվել է 1960 թվականի օգոստոսի 12-ին Թբիլիսիում։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, որն ավարտել է 1983 թվականին։

Հանդես է եկել Մոսկվայի «Դինամո» (1977-1989), Իտալիայի Տրիեստ քաղաքի «Տրիեստինո» (1990-1991), իսկ 1991—1994 թվականներին Իտալիայի Ռեկո քաղաքի «Էրգ Ռեկո» թիմերում։ 1979-1989 թվականներին խաղացել է ԽՍՀՄ հավաքականի կազմում։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական չեմպիոն (1980), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1988)
  • Աշխարհի չեմպիոն (1982), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1986)
  • Աշխարհի գավաթի առաջնության կրկնակի մրցանակակիր (1981, 1983)
  • Եվրոպայի եռակի չեմպիոն (1983, 1985, 1987)
  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնության մրցանակակիր
  • Սուպերգավաթի առաջնության մրցանակակիր
  • ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայի կրկնակի հաղթող
  • ԽՍՀՄ քառակի չեմպիոն
  • ԽՍՀՄ գավաթի մրցանակակիր
  • Gudwill games միջազգային մրցության հաղթող
  • Լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը համաշխարհային ջրագնդակի պատմության մեջ
  • Սպորտի վաստակավոր վարպետ (1980).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Olympics»։ sports-reference։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է հունիսի 24, 2012 
  2. Ap (մայիսի 15, 1983)։ «Water Polo Gold To Soviet Union»։ The New York Times։ էջ 6։ Վերցված է փետրվարի 28, 2011