Գեորգի Մամիկոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Մամիկոնով
Ծնվել էմարտի 25, 1945(1945-03-25)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհունիսի 28, 2021(2021-06-28) (76 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Մասնագիտություներգիչ և պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԿրթությունՄոսկվայի Ա. Շնիտկեի անվան պետական ​​երաժշտական ​​ինստիտուտ
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
 Mamikonov Georgy Վիքիպահեստում

Գեորգի Ռուբենի Մամիկոնով (մարտի 25, 1945(1945-03-25), Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 28, 2021(2021-06-28), Մոսկվա, Ռուսաստան), հայկական ծագումով երգիչ։ «Դոկտոր Վաթսոն» շոու-խմբի հիմնադիր և ղեկավար (1985-2021)։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2006)[1], Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականի մարտի 25-ին Մոսկվայում։ Գեորգին մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Կրասնայա Պրեսնայում։ Ավարտել է Մոսկվայի Հոկտեմբերյան հեղափոխության անվան երաժշտական ուսումնարանը (այժմ՝ Շնիտկեի անվան ինստիտուտ), որտեղ նա սկսեց երգել դիրիժորական-երգչախմբային ֆակուլտետի վոկալ անսամբլում։ Համույթի կողմից Կենտրոնական ռադիոյում ձայնագրված առաջին երգերը՝ «Эхо» և «Голубые города», որտեղ Գեորգի Մամիկոնովը երգել է որպես մենակատար, նրա համար ճանապարհ են բացել դեպի մեծ էստրադա։ Կոմպոզիտոր Յուրի Սաուլսկու կողմից հրավիրվել է «ВИО-66» ջազ նվագախումբ։

1971 թվականին ընդունվել է աշխատանքի Մոսկոնցերտում։ Նույն թվականին ավարտել է Մոսկվայի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1973-1978 թվականներին հանդես է եկել «Верные друзья» խմբում։ 1980 թվականին դարձել է «С песней по жизни» հեռուստատեսային մրցույթի դափնեկիր։

1985 թվականին ստեղծել է «Сюрприз» խումբը, 1988 թվականին այն վերանվանվել է «Դոկտոր Վաթսոն» շոու-խմբի, որտեղ նա եղել է անփոփոխ ղեկավար, ոգեշնչող, կազմակերպիչ և մենակատար։

1991 թվականին խմբի հետ համատեղ ստացել է «Շլյագեր-91» մրցույթի դափնեկրի կոչում։ 1995 թվականին կոլեկտիվին շնորհվել է Մոսկվայի կառավարության մրցանակի դափնեկիրների կոչում։ 2002-2012 թվականներին շնորհվել է «Կինովատսոն» ամենամյա մրցանակը[3][4][5][6][7], որի համար հիմք է հանդիսացել Գեորգի Մամիկոնովի գաղափարը՝ Հայրենական կինեմատոգրաֆում երաժշտական, կոմպոզիտորական, երգի և կատարողական արվեստի վարպետներին մրցանակ հիմնելու մասին։ Այստեղ նա ոչ միայն կատարող էր, մենակատար, այլև երաժշտական պրոդյուսեր և մրցանակաբաշխության կազմակերպիչ։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Ռուբենի Մամիկոնովը մահացել է 2021 թվականի հունիսի 28-ին Մոսկվայում՝ ԿՈՎԻԴ-ի հետևանքներից[8][9][10], որը նրա մոտ ախտորոշվել էր 2021 թվականի հունիսի 11-ին։ Հրաժեշտն ու հուղարկավորությունը տեղի են ունեցել հուլիսի 2-ին՝ Պրեսնայի Հովհաննես Մկրտչի ծննդյան տաճարում։ Թաղված է Խիմկինսկի գերեզմանատանը (տեղամաս № 21) ծնողների հետ նույն գերեզմանում[11]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքրվել է ֆալերիստիկայով[17], եղել է հերալդիստների ընկերության անդամ և ԲԿՄԱ ակումբի երկրպագու[18]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայրը՝ Էլվիրա Գերգարդովնա Մամիկոնովան (Զելլեր)[19], ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 18-ին Արմավիր քաղաքում (Կրասնոդարի երկրամաս)։ Ավարտել է Գնեսինների անվան երաժշտա-մանկավարժական ինստիտուտը (երգեցողության ուսուցիչ)։ Մոսկվայի Հոկտեմբերյան հեղափոխության անվան երաժշտական դպրոցում (այժմ Շնիտկեի անվան ինստիտուտ) եղել է դիրիժորական և երգչախմբային առարկաների ուսուցիչ։
  • Հայրը՝ Ռուբեն Վարդանի Մամիկոնովը[19], ծնվել է 1916 թվականի ապրիլի 16-ին Խարկով քաղաքում (Ուկրաինա)։ Ավարտել է Բատայի ավիացիոն ուսումնարանը։ Պատերազմի տարիներին ծառայել է որպես օդաչուների պատրաստման հրահանգիչ։ Կոչումը՝ ռազմածովային ավիացիայի գնդապետ։ Մահացել է 2006 թվականին։
  • Քույրը՝ Նինա Ռուբենովնա Տուրչանինովան (Մամիկոնովա), ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում։ Ավարտել է Լենինի անվան ՄՊԻ-ն, եղել է տարրական դպրոցի ուսուցիչ։
  • Հայրական պապը՝ Վարդան Լուզգենի Մամիկոնովը[20], ծնվել է 1884 թվականին Արմավիր քաղաքում (Կրասնոդարի երկրամաս), եղել է գալանտերեիայի առևտրական։
  • Հորական տատը՝ Խրիստինա Մկրտիչի Մամիկոնովան[20], ծնվել է 1889 թվականի մարտի 23-ին Արմավիր քաղաքում (Կրասնոդարի երկրամաս), եղել է սպիտակեղեն կարող։
  • Մորական պապը՝ Գերգարդ Գենրիխովիչ Գոսմանը[20], ծնվել է 1884 թվականի մարտի 14-ին Արմավիր քաղաքում (Կրասնոդարի երկրամաս), եղել է հյուսն, հեղափոխական, գնդակահարվել է։
  • Մորական տատը՝ Նիննա Ալեքսանդրովնա Զելլերը[20], ծնվել է 1889 թվականի մարտի 28-ին Խարկով քաղաքում (Ուկրաինա), եղել է Խարկովի ֆիլհարմոնիայի մենակատար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կինոռեժիսոր Սերգեյ Ապոլինարիևիչ Գերասիմովի զարմիկը[21]։
  • Կինը՝ Լյուբով Միխայլովնա Մամիկոնովա (Լևինա, ծնվ.՝ 1942 թվականի դեկտեմբերի 2-ին Չոյբալսան քաղաքում (Մոնղոլիա), ավարտել է Մոսկվայի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտը, եղել է երաժշտության և երգեցողության ուսուցիչ, «Դոկտոր Վաթսոն» շոու-խմբի գեղարվեստական ղեկավար։ Ամուսնացել են 1964 թվականին։
  • Դուստրը՝ Յուլիա Գեորգիևնա Մամիկոնովա (ծնվ.՝ 1974 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում)։ Ավարտել է Շնիտկեի անվան երաժշտական ինստիտուտը (խմբավար, դասախոս) և Ժամանակակից արվեստի ինստիտուտը (թատերական ներկայացումների և տոնակատարությունների ռեժիսոր)։ Աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ, վոկալի ուսուցիչ, համերգային ծրագրերի և զանգվածային միջոցառումների ռեժիսոր, ղեկավարել է «Վաթսոն Junior» մանկական վոկալ ստուդիան[22][22][23][24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 15.02.2006 г. № 120» (ռուսերեն). Президент России. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 19.10.1995 г. № 1062» (ռուսերեն). Президент России. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  3. «Георгий Мамиконов: «Сувенирными ложечками пользоваться нежелательно» / В гостях у звезды / Статьи / Квартирный ряд». moskv.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «ЧТО ТАКОЕ "КИНОВАТСОН"?». www.intermedia.ru. 2002 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. Правда.Ру (2002 թ․ դեկտեմբերի 23). «Кому будет вручен «Киноватсон»?» (ռուսերեն). Правда.Ру. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. «ЛУЧШИЕ АВТОРЫ И ИСПОЛНИТЕЛИ ПЕСЕН ОТЕЧЕСТВЕННОГО КИНО БУДУТ ОТМЕЧЕНЫ ПРЕМИЕЙ». tv-digest.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. Редакция Правда.Ру (2002 թ․ դեկտեմբերի 23). «Кому будет вручен «Киноватсон»?». Правда.Ру (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Умер основатель шоу-группы "Доктор Ватсон" Георгий Мамиконов». tass.ru (ռուսերեն). 28.06.2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  9. Р. И. А. Новости (20210628T1521). «Умер основатель шоу-группы "Доктор Ватсон" Георгий Мамиконов». РИА Новости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  10. «Умер основатель группы «Доктор Ватсон» Мамиконов». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  11. «Прощание с солистом группы «Доктор Ватсон» Георгием Мамиконовым пройдет 2 июля». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  12. «Указ Президента Российской Федерации от 15.02.2006 г. № 120» (ռուսերեն). Сайт Президента России. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  13. «Указ Президента Российской Федерации от 19.10.1995 г. № 1062» (ռուսերեն). Сайт Президента России. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  14. «Шоу - группа "Доктор Ватсон"». «Советская Эстрада». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. Айрин Дашкова. — Статья была опубликована в газете «Петровка 38» № 13 (9467) за 14 апреля 2015 года«Ретроспективный «Доктор Ватсон»». Газета «Петровка, 38». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  16. «Шоу-группа "Доктор Ватсон"». watsonshow.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  17. «Ретро-доктор Георгий Мамиконов - Новости Израиля и Ближнего Востока, Арабо-израильский конфликт». MIGnews.com - Новости Израиля и Ближнего Востока, Арабо-израильский конфликт. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  18. «Мамиконов Георгий Рубенович». ЦСКА Москва. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  19. 19,0 19,1 ««Сталинские соколы»». voenspez.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Георгий Мамиконов "Доктор Ватсон" умер причина смерти биография прививка». Новости, справки, информация, советы (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 29. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
  21. Герасимов, Сергей Аполлинариевич(ռուս.) // Википедия. — 2022-02-07.
  22. 22,0 22,1 ««Ватсон Junior» Любовь, профессионализм и абсолютная самоотдача!». yapoyu.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  23. «Вокально-эстрадная студия "Ватсон Джуниор"». «Наш район». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  24. «Вокально-эстрадная студия «Ватсон Джуниор». Мамиконова Юлия Георгиевна». watsonjunior.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Մամիկոնով» հոդվածին։