Գեորգի Գոտուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Գոտուա
վրաց.՝ გიორგი გოთუა
General Giorgi Gotua.jpg
հունվարի 14, 1871(1871-01-14) - հունվարի 13, 1936(1936-01-13) (64 տարեկանում)
ԾննդավայրQ12871018?, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԲելգրադ, Հարավսլավիա
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուս-ճապոնական պատերազմ
ՊարգևներՍուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Պատվավոր Լեգեոնի շքանշան

Գեորգի Գոտուա (ռուս.՝ Георгий Семёнович Готуа, հունվարի 14, 1871(1871-01-14), Q12871018?, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1936(1936-01-13), Բելգրադ, Հարավսլավիա), ռուս զորապետ, գեներալ-մայոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1871 թվականի հունվարի 1-ին (նոր տոմարով հունվարի 13-ին): Վրացի է (գուրիացի): 1889 թվականին ավարտել է Քութայիսի պրոգիմնազիան, 1896 թվականին` Թբիլիսիի հետևակային յունկերական ուսումնարանը: 1902 թվականին ծառայել է 256-րդ Գունիբյան պահուստային գումարտակում, այնուհետև Կրասնովոդսկի 8-րդ պահուստային գումարտակում: Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից[1]: 1909 թվականին եղել է պահուստային հետևակային բրիգադի շտաբս-կապիտան[2]: Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է: Որպես կապիտան 8-րդ Թուրքեստանյան հրաձգային գնդում ծառայելիս պարգևատրվել է Գեորգիևյան ոսկե զենքով: Ռուսական էքսպեդիցիոն կորպուսի կազմում մարտնչել է Ֆրանսիայի և Գերմանիայի տարածքում` 1916 թվականին որպես փոխգնդապետ ղեկավարել է 1-ին բրիգադի 2-րդ հատուկ գնդի գումարտակը, հետագայում Ֆրանսիայում եղել է Հատուկ բրիգադի գնդապետ[3][4]: Գեորգի Գոտուան «Ռուսական Պատվո Լեգիոնի» կազմակերպիչն ու հրամանատարն էր, որը դաշնակից բանակներից առաջինն էր, որ ճեղքեց նշանավոր «Գինդենբուրգի գիծը» 1918 թվականի սեպտեմբերի 1-ից 14-ը տեղի ունեցած Տերնի-Սորնի մարտերում և մտավ Մայնց[1][3][4]:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գտնվել է Կամավորական բանակում, 1919 թվականի սկզբում 2-րդ բանակային պահուստային գումարտակում, 1919 թվականի նոյեմբերի 3-ից` 7-րդ պահուստային գումարտակի հրամանատար: Գտնվելով վտարանդիության մեջ` Հարավսլավիայում ապրել է Բիլեչում Դոնի կադետական կորպուսում:

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Надгробный памятник Г. С. Готуа

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1936 թվականի հունվարի 13-ին: Թաղված է Բելգրադում բազմաթիվ ռուս էմիգրանտների հուղարկավորության վայրում, Նոր գերեզմանատանը[5]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղան, Գեորգի Գեորգիևիչ Գոտուան մահացել է 1971 թվականին Հարավսլավիայում և թաղված է նույն գերեզմանատանը: Ընտանիքի վերամիավորման անհնարինության պատճառով մյուս երեխաները (Ելենան, Նինան, Թամարան և Կոնստանտինը) մոր հետ ապրում էին Վրաստանում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է Գեորգիևյան զենքով (մարտի 18, 1915)[6]
    • Պարգևատրվել է նաև Ռուսական կայսրության այլ շքանշաններով`
    • 1915 թվականի դեկտեմբերի 19-ին պարգևատրվել է սուրբ Վլադիմիրի սրով և ժապավենով 4-րդ աստիճանի շքանշանով
    • 1916 թվականի հունիսի 27-ին շնորհվել է Բարձրագույն բարեհաճություն մեդալ
    • 1916 թվականի սեպտեմբերի 2-ին պարգևատրվել է սուրբ Ստանիսլավի սրերով 2-րդ աստիճանի շքանշանով
    • 1916 թվականի նոյեմբերի 12-ին պարգևատրվել է սուրբ Աննայի սրերով 2-րդ աստիճանի շքանշանով
  • Գրականության մեջ հիշատակվում[4] և ընտանիքում պահպանվում է 4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչը
  • Ունեցել է արտասահմանյան պարգևներ, որոնցից են Պատվավոր լեգիոնի շքանշանը և Ռազմական խաչը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cockfield, Jamie H. With Snow on Their Boots: The Tragic Odyssey of the Russian Expeditionary Force in France During World War I. ISBN 0-312-17356-3